2
Vector Architects-ի կողմից վերանորոգված շաքարի հին
աղացը վերածվել է Alila Yangshuo հյուրանոցի
Չինաստանի Յանշուո (Yangshuo) գյուղը մեր մոլորակի
դրախտային վայրերից մեկն է: Այն հայտնի է կարստային
երևույթներով հարուստ լեռների իր բնապատկերով,
կանաչ բլուրներով և գալարուն գետակներով՝ նմանվելով,
կարծես, մի չինական գեղանկարի:
Գյուղի Alila Yangshuo հյուրանոցը նախագծվել է Պեկինում
գործող Vector Architects ընկերության ճարտարապետ
Տոն Կոնի կողմից, իսկ ներքին հարդարման
աշխատանքները կատարել է Horizontal Space Design-ի
ճարտարապետ Ծու Պինը: Հյուրանոցի կառուցումը
նախատեսել է համատեղել նորը հնի հետ` արժանին
մատուցելով մշակութային ժառանգություն հանդիսացող
այս կառույցների պատմությանը: Նախագծով շաքարի
հին աղացը վերածվել է հյուրանոց-հանգստավայրի: Այն
գտնվում է հարավային կենտրոնական Չինաստանում՝
Յանշուո նահանգի լեռնային շրջանում:
Մի քանի նոր և այլ նպատակի
համար գործածվող շինություններից
բաղկացած Alila Yangshuo հյուրանոցը
միավորում է շրջակա բնապատկերը
բաց տարածությունների և ջրային
տարածքների միջոցով, ինչպիսիք
են լողավազանն ու անդրադարձնող
մակերեսով մեծ արհեստական
լճակը, որոնք կարծես տարածքի
շարունակությունը լինեն:
Աղացը կառուցվել է 1960-ականներին
և ներկայացնում է աղյուսաշեն մի
քանի շինություններ, որոնք այժմ
օգտագործվում են որպես հյուրանոցի
ընդհանուր տարածք` ընդունարան,
սրճարան, բար, բազմանպատակային
նախասենյակ, պատկերասրահ և
գրադարան: Դրանք տեղակայված
են վերոնշյան արհեստական լճակի
և դրա մակարդակից ցածր գտնվող
հրապարակին կից։