Հյուրասենյակի հիմնական շենքն ունի հասարակ, բայց
ամուր ստվերագծեր և կառուցված է տեղական քարից
ու բամբուկից, որոնք միմյանց հետ համադրում են
կոշտ և փափուկ մակերեսները: Շենքը նախագծված է
բնապատկերին համահունչ. այն ստեղծում է կարստային
քարանձավներն ուսումնասիրելու զգացողություն և
մեկտեղվում բնության առեղծվածի հետ:
Նախագծով սահմանվել է գոյություն ունեցող
կառուցվածքների պահպանում և օգտագործում այլ
նպա տակի համար, ինչպես նաև նոր բնակելի շենքերի
կառուցում, որոնք համալրում են դրանց տեխնիկական
գեղագիտությունը:
Հին աղացի մի թևի վրա գտնվում է մի քանի շենքերից
բաղկացած նոր հատվածը, որոնցում տեղակայված
են բազմաթիվ սենյակներ և մի քանի սենյակ ունեցող
համարներ։ Այս լրացումներում առկա են սրածայր ձևեր
և ներկայիս ճարտարապետությունը բնորոշող նյութերի
հարուստ ներկապնակ։
«Մենք պահպանել ենք
նոր շենքերի պրոֆիլը
հնարավորինս պարզ՝
խուսափելու հին աղացի
վրա ավելորդ շեղումից,
որն առաջ է գալիս դրա
չափազանց արտահայտիչ
երկրաչափական ձևի
պատճառով», - ասում
են Vector Architects
ընկերությունում։