Լավ, բա հետո՞:
Մեկ տարվա փորձից հետո մեր թիմը շատ բան սովորեց և հասկացավ: Մենք հստակ հասկանում
ենք, թե ինչն ենք սխալ կամ թերի արել և կարելի է համարել, որ հաջորդ համարները նոր սկիզբ են
ազդարարում:
Ուզում ենք շնորհակալություն հայտնել ՃՇՀԱՀ-ին մեկ տարվա տպագրության ծախսերը հոգալու
համար: Առանց համալսարանի աջակցության դժվար թե Layout-ը լույս տեսներ, սակայն այսուհետ
զինը ինքնաֆինանսավորվող պարբերական է: Տպաքանակը կրկնակի կպակասի՝ 1000-ից դառնալով
500: Կփոխվի ֆորմատը, թուղ թը ու շատ ուրիշ բաներ և այս ամենը միայն կնպաստի ավելի լավ
արդյունքի: Այլևս չկա մեզ կաշկանդող կամ սահմանափակող ոչինչ, բացի մեր խղճից և չափի
զգացողությունից: Նոր թողարկումներում կլինեն հետաքրքիր հարցազրույցներ և նախագծեր
արտասահմանյան երիտասարդ ճարտարապետական արվեստանոցներից, հեղինակային նյութեր և
վերլուծություններ:
Պարբերականը կշարունակի լինել անվճար տարածվող:
Ինչո՞վ օգնել Layout-ին
Ուղարկեք մեզ հետաքրքիր նյութեր, հոդվածներ, նախագծեր: Գրե՛ք
հոդվածներ, կիսվեք ձեր մտքերով: Ավելորդ ձեռքեր և գլուխներ մեզ երբեք
չեն խանգարի:
Նոր թողարկումներում տեղ կգտնեն միայն լավագույն ուսանողական
նախագծերը: Եթե մեզ ուղարկված նախագծերից ոչ մեկը, մեր խիստ
սուբյեկտիվ կարծիքով, չհամապատասխանի մեր սպասելիքներին, ապա
այդ համարում պարզապես չի լինի ուսանողական նախագիծ (ցավոք):
Խնդրում ենք բոլոր ուսանողներին լինել ավելի ակտիվ և հիշել, որ ի վերջո
սա կարող է լինել այն հարթակը, որտեղ ձեզ կարող են նկատել ապագա
գործատուները, որոնցից շատերը, վստահ եմ, տեղյակ են և կարդում են
Layout:
Layout-ը ֆինանսական շահ հետապնդող պարբերական չէ, սակայն
մենք պիտի կարողանանք հոգալ տպագրության, թարգմանությունների,
լրագրողների և այլ ծախսեր, որպեսզի պարբերականը կարողանա ապրել:
Ուստի մենք համագործակցության ենք հրավիրում ճարտարապետության
ոլորտի հետ կապ ունեցող կազմակերպությունների՝ աջակցելու, իսկ
ավելի ճիշտ՝ օգտագործելու այս հարթակը ձեր արտադրանքի, նյութերի և
հարակից ծառայությունների մասին թիրախային լսարանին տեղեկացնելու
համար: Մանրամասն պայմաններին ծանոթանալու համար գրեք layout@
architectureweek.am էլ. հասցեին:
Աշոտ Սնխչյան