Մերի Չալիկյանի նախագծած ռազմական ինստիտուտի տարածքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում ՝ Բազում գյուղի մոտ, նախկին ռազմաբազայի տեղում: Ռազմական համալսարանն իրենից ներկայացնում է մի համալիր, որը կազմված է տարբեր նշանակության մասնաշենքերից և գոտիներից ՝ հսկիչ անցագրային կետից, համալսարանի հիմնադրման օրվանից առ այսօր զոհված կուրսանտների փառքի ծառուղուց, ֆիզ. հրապարակից, ուսումնական մասնաշենքից, ՀՇՖ ֆակուլտետի մասնաշենքից, զորանոցներից, թանգարանից, գրադարանից, բուժկետից, ճաշարանից, հանրակացարանային շենքերից, սպորտային մասնաշենքից, սպորտային ավանից, ավտոհավաքակայանից, ավտոդրոմից, տարբեր նշանակության պահեստներից ։ Քանի որ ՀՀ Զինված ուժերը կազմավորվել են Արցախյան պատերազմից հետո, Մերին հատկանշական է համարել ուսումնական հաստատությունում, թեկուզ սիմվոլիկ, հաղթական կամար ներառել: Նախագծում կամարի մի կողմը հենված է ուսումնական ՝ կուրսանտական մասնաշենքի, իսկ մյուս կողմը ՝ շտաբի ՝ սպայական անձնակազմի շենքի հիմքերին:
ՙՆախագիծս պաշտպանեցի գերազանցությամբ, և հիմնականում կարծիքները դրական էին ։ Սակայն, ինչ խոսք, երբ նախագիծդ միայն քեզ համար համալսարանական աշխատանք չէ, կարծիքների կարևորության աստիճանը մի փոքր փոխվում է ։ Անշուշտ, ինձ համար շատ կարևոր էր գնահատող հանձնաժողովի կարծիքը, քանի որ աշխատանքս գնահատում էին մեր ոլորտում մեծ ավանդ ունեցող պրոֆեսիոնալներ: Անխոս, կարևոր էր նաև նախագծին ծանոթ սպաների կարծիքն ու գնահատականը, քանի որ հենց նրանց էր նվիրված նախագիծս ու իմ աշխատանքային մեկ տարին ՚:
Ինչ ճանապարհ կանցնի նախագիծն ապագայում, դեռևս անհայտ է: Չնայած բազմաթիվ դրական կարծիքներին ու բարձր գնահատանքից հետո Մերին հուսով է, որ իր նախագիծը հոյակերտ կառույցի կվերածվի: Իսկ մինչ այդ, Մերիի ցանկությունը մեկն է ՝ իր զինվոր եղբոր հետ միասին Հայրենիքի բոլոր պաշտպանները լինեն առողջ և ծառայեն խաղաղ երկնքի տակ:
Դիանա Պողոսյան