6 Բիզնես Կենտրոն Երևան քաղաքում
ՃՇՀԱՀ
Ուս.` Դավիթ Օհանյան, 4-րդ կուրս
Ղեկ.` Միսակ Խոստիկյան
Նախագծի տարածքը, գտնվելով Երևան քաղաքի հյուսիս-
արևելյան մասում՝ Ազգային գրադարանի, Երևանի Պետական
Ճարտարապետաշինարարական և Ագրարային համալսարանների
հարևանությամբ, կապված է Տերյան և Աբովյան փողոցների և
Մոնումենտ տանող ճանապարհի հետ: Տարածքը իրենից ներկայացնում
է բլուր`շրջապատված ճանապարհներով: Բլուրը կարծես երկու՝ Տերյան
և Աբովյան փողոց-առանցքների եզրափակող օղակ է: Գլխավոր մուտքը
դեպի շենք բլուրի հյուսիսային կողմում գտնվող հանգույցն է։ Այստեղից
վերելակների միջոցով աշխատակիցները կարող են հասնել իրենց գործի
վայրը:
Ռեստորանն իր հատակագծային ուրվագծով իրենից ներկայացնում է
կտրած շրջանագիծ, որի ծավալից ուղղահայաց հանված է մի հատված։
Կոնֆերանս-դահլիճը նախատեսված է 260 հոգու համար: Այն իր
հատակագծային առանցքով շեշտում է գրասենյակային մասնաշենքի
շառավղային կենտրոնը: Այս մասնաշենքի նախասրահը ծառայում է նաև
որպես մուտք դեպի գրասենյակային տարածք:
Գրասենյակային մասնաշենքի տանիքը նույնպես կարող է շահագործվել
ռեկրեացիոն նպատակներով: Ճակատի ամբողջական ապակու ցանցը
բարձրացված է տանիքի նիշից մեկ հարկ վերև, ինչը վիզուալ ստեղծում է
լրացուցիչ հարկ և ծածկում է տանիք դուրս եկող կոմունիկացիաները: