Ընթերցողն անշուշտ շտապում է պարզել այս հրաշալի տեխնոլոգիաների ու մեթոդների և քաղաքաշինության միջև կապը ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն բնակվում է քաղաքներում, և բնակչության աճի ու ուրբանիզացիայի ներկա տեմպերի պահպանման դեպքում 2050 թվականին աշխարհի բնակչության 80 %-ից ավելին բնակվելու է քաղաքային միջավայրում ։ Քաղաքների աննախադեպ աճի և բարդացման պայմաններում հույժ կարևոր է դառնում հասկանալ, թե ինչպե ՞ ս են նրանք գործում ։ Քաղաքաշինարարների և քաղաքային իշխանությունների առջև ծառացել են իրենց բարդությամբ և կարևությամբ յուրահատուկ խնդիրներ. քաղաքային ներկա բնակչության կյանքը բարելավելու նպատակով արդեն գոյություն ունեցող քաղաքային ենթակառուցվածքների և միջավայրերի ռեգեներացիան և պահպանումը, ինչպես նաև առկա տենդենցներին համապատասխան ապագայի ավելի էֆեկտիվ, բարեկարգ և հարմար քաղաքների նախագծումը ։ Համատարած ուրբանիզացիան, իրենից բխող բազում նոր խնդիրներով հանդերձ, ընձեռում է պոտենցիալ լուծումների աղբյուր ՝ ի դեմս տվ յալների ։ Թվային հեղափոխության շնորհիվ մենք այսօր քաղաքային միջավայրերի և ենթակառուցվածքների մասին ստանում ենք աննախադեպ քանակի տեղեկատվություն ։ Նյու- Յորքի, Մոսկվայի և Տոկիոյի պես մեգապոլիսները գեներացնում են տեղական կառավարման մարմինների կողմից մոնիթորինգի ենթարկվող օրական 1 տերաբայթը գերազանցող ծավալի տվ յալներ ։ Այդ տվ յալները ընդգրկում են տեղեկատվություն ՝ քաղաքին վերաբերվող հնարավոր ամեն ինչի վերաբերյալ ․ ավտոկայանման տոմսերից մինչև կոմունալ վճարումներ ։ Քաղաքային Մեծ Տվ յալները քաղաքաշինական նախագծման համատեքստում կիրառելու եղանակներ և մեթոդներ մշակելու համար ստեղծվել է հատուկ « Urban Informatics »( Քաղաքային Ինֆորմատիկա) կոչվող ոլորտը ։ Այն, ըստ էության, նպատակ է հետապնդում միավորելու ժամանակակից երկու խոշորագույն իրադարձություն ՝ թվային հեղափոխությունն ու գլոբալ ուրբանիզացիան ։ Նրա հիմնական խնդիրն է ՝ « ուղիղ եթերում » գրանցվող և պահպանվող տվ յալների օվկիանոսում հայտնաբերել մարդկանց, ենթակառուցվածքների և միջավայրի մասին քաղաքաշինական նախագծման համար պիտանի տեղեկատվություն ։ Մեծ Տվ յալները հանրային դաշտ բերելով ՝ հետազոտողները կարող են ուսումնասիրել և բարելավել բնակիչներին ծառայություններ մատուցելու համար քաղաքային իշխանությունների տարբեր բաժինների միջև համագործակցությունը ։ Բազմապիսի տվիչները կարող են հաղորդել տեղեկատվություն ճանապարհային ներկա պայմանների, ապրանքների մատակարարման և սպառման, հասարակական տրանսպորտի ակտիվության, միջավայրի աղտոտվածության, աղմուկի, հանցագործությունների և բազմաթիվ այլ բաների մասին ։