Մեծ Տվ յալները քաղաքացիներին
հնարավորություն են տալիս քաղաքն այլ
կերպ տեսնելու և նրա հետ առնչվելու։
Իրական ժամանակում սմարթֆոնների
գեոլոկացիոն տվ յալները կարող են օժանդակել
տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունը,
ինչպես նաև բնակիչներին տրամադրել
համապատասխան տեղեկատվություն
տրանսպորտային ներկա վիճակի վերաբերյալ։
Այդ նույն տվ յալները կարող են օգտագործվել
իշխանությունների կողմից՝ ցույցերին
մասնակցող մարդկային զանգվածի իրական
չափը պարզելու նպատակով։ Ըստ թաղամասերի
աղտոտվածության աստիճաններն իմանալը
կարող է օգնել ընտանիքներին՝ բնակարան
գնելու հարցում։ Այս պրակտիկ նկատառումներին
զուգահեռ՝ Ֆեյսբուքից, Թվիթերից և այլ գեո-
օժտված սոցիալական ցանցերը տրամադրում
են ահռելի քանակությամբ տվ յալներ՝ մարդկանց
ակտիվության, տրամադրությունների,
տեղաշարժերի, լուսանկարների և այլնի մասին։
Տվ յալների արդյունահանման (Data Mining)
միջոցով բացահայտված կորրելացիաները
կցվում են քաղաքի համակարգչային
մոդելին՝ քաղաքային համակարգը առավել
մանրամասն բնութագրելու համար: Կարճ
ասած՝ տվ յալների այս խայտաբղետ փունջը
քաղաքի գործունեության և նրա բնակիչների
կենսամակարդակի ցուցիչ է։ Այն կարելի է
հավաքագրել և վերլուծել ժամանակակից
գործիքների միջոցով՝ Wi-Fi կապից մինչև
փողոցային հանցագործությունների հետ
կապված ցանկացած խնդիրներ հայտնաբերելու
և նրանց լուծման հնարավոր եղանակներ
առաջարկելու համար։