LAYOUT June 2017 #03 | Page 30

06. BIG DATA Այսօր աշխարհում նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների համատեքստում հաճախ հանդիպում ենք Big Data (Մեծ Տվ յալներ) հասկացությանը։ Ի՞նչ է Big Data-ն և ի՞նչ դեր կարող է այն ունենալ ժամանակակից քաղաքաշինական պրակտիկայում և տեսության մեջ։ Գոյություն ունեն Big Data-ի բազմաթիվ սահմանումներ, որոնցից թերևս ամենապարզն ու մատչելին հետևյալն է՝ Big Data-ն ցանկացած այնպիսի տվ յալների փունջ է, որը չի տեղավորվում բոլորիս ծանոթ Excel աղ յուսակում։ Հաշվի առնելով այն, որ ժամանակակից Excel աղ յուսակը տրամադրում է մոտ մեկ միլիոն տող, կարելի է պատկերացում կազմել Մեծ Տվ յալների ահռելի ծավալի մասին։ 60 տարի առաջ թվային համակարգիչները բազմապիսի տեղեկատվություն դարձրին ընթեռնելի։ 20 տարի առաջ համացանցն այն դարձրեց հասանելի։ 10 տարի առաջ որոնողական համակարգերն այն վերածեցին տվ յալների հասանելի միասնական բազայի։ Վերջին 2 տարվա ընթացքում ավելի շատ միավոր տեղեկատվություն է գեներացվել, քան մարդկության ամբողջ պատմության ընթացքում։ Այնուամենայնիվ, այսօր բոլոր հասանելի տվ յալների ընդամենը չնչին՝ 0,5%-ն է միայն ուսումնասիրվում և օգտագործվում։ Միայն պատկերացրեք այնտեղ թաքնված պոտենցիալը։