Այստեղ ցանկացած նախասիրությունների և ճաշակի գնորդ կարող
է գտնել այնպիսի իր կամ իրեր, որոնք հոգեհարազատ կլինեն իրեն և
հեշտությամբ կինտեգրվեն իր ինտերիերում:
Այստեղ կրկին պաստելային գուներանգում, սակայն Իտալիայից բերված բազմագույն ներկված
զարդատուփերը հարևանում են հայաստանյան Նուրի դիզայնի ձեռակերտ զարդերի և ժամացույցների
տուփերի հետ: Կրկին Իտալիայից բերված նկարի շրջանակները, պատի մետաղական զարդերը
նույնպես հարևանում են հայ նկարիչների աչք շոյող և ինտերիերում հետաքրքիր շեշտադրում կատարող
աշխատանքների հետ:
«Սլիփ շոփ»-ում ներկայացված ռուսաստանյան «Օրտոսլիփ» գործարանում արտադրած մահճակալները
2մ x1,6 մ են, բոլորում առկա է բացվող մեխանիզմ, ինչը երիտասարդ ընտանիքին թույլ է տալիս փոքր
բնակարանում ունենալ ողջ մահճակալի մակերեսով հավել յալ պահարան: Իսկ իտալական և ռուսական
հումքով պատրաստված օրթոպեդիկ ներքնակներն ու բարձերի տեսականին նոր ինտերիերում
կապահովեն առողջ և հանգիստ քուն:
«Սլիփ շոփ»-ում ներկայացված են նաև հայկական «ֆրենդ դեկոր»-ի արտադրության դեկորատիվ
բարձերը, որոնցից յուրաքանչյուրն անհատական աշխատանքի յուրօրինակ արդյունք է:
Սրահում իր առանձնահատուկ տեղն ունի «Էլ-վուդ»-ի՝ մասամբ նկարազարդ և գաղտնիքով սեղանիկը,
որի կողքով, խանութի աշխատողների խոսքերով, անտարբեր չի անցնում ոչ մի հաճախորդ: Նույն
«Էլ վուդ»-ի ստեղծած 60-ականների ամերիկյան մոդեռնիզմի ոճում յուրօրինակ մահճակալին
կից սեղանիկների վրա ներկայացված իտալական գիշերալամպերը վառ կերպով արտացոլում են
իտալացիների յուրահատուկ ոճն ու գույնի ընկալումը:
Անահիտ Մինասյան