LAYOUT June 2017 #03 | Page 28

05. ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՄՈՒՍԱՆ

ՊԱՍՏԵԼ ԳՈՒՆԵՐԱՆԳՈՒՄ

Երևանի սրտի դեռևս պահպանված անկյուններից մեկում ՝ Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում, նորաբաց « Սլիփ շոփը » կարող է դառնալ այն ճիշտ վայրը, որտեղ ննջասենյակի ինտերիերը նախագծելիս կհարթվեն դիզայների ու պատվիրատուի միջև առաջացած տարաձայնությունները: Ննջասենյակ նախագծելիս այստեղ հնարավոր կլինի պատվիրատուին օրինակների վրա ցուցադրել ապագա սենյակում տարբեր գույների և մշակվածքների համահունչ լինելը, նաև տեղում և անմիջապես ընտրել ողջ ննջասենյակի համար անհրաժեշտ իրերը ՝ դեկորատիվ բարձից, մոմակալներից, անկողնային պարագաներից մինչև մահճակալ և ցանկացած կոշտության բացառապես օրթոպեդիկ ներքնակներ: « Ամենն ընտրում եմ ըստ սեփական նախասիրության ՝ գիտակցելով, որ դժվար է վաճառել այն, ինչ հակասում է քո անձին, սակայն այնպես, որպեսզի ներկայացված տեսականին գրավի տարբեր ճաշակի մարդկանց: Հաշվի առնելով Հայաստանում առավել շատ սիրված գունային գամմաները ՝ ներկայացված տեսականին առավել համահունչ է գնորդների մեծամասնության գունային նախապատվության հետ, այն է ՝ պաստելային գուներանգը: Նաև դիզայներներին հեշտ է դրանք համատեղել ինտերիերի մնացած դետալների հետ »,- կիսվեց « Սլիփ լայնի » հիմնադիրներից Իրինա Պավլովան: Խանութի պոտենցիալ գնորդներն են երիտասարդ ընտանիքները, ովքեր ցանկանում են ունենալ գեղեցիկ և ոճային, սակայն ոչ շատ թանկարժեք ննջասենյակ: Նաև ովքեր գիտակցում են, որ որակյալ արտադրանքը, որի ստեղծման համար թափվել է բավականին ջանք, նյութեր և ներկրվել են Հայաստան, չի կարող ունենալ ցածր գին, սակայն և չպետք է վանի գնորդին: