LAYOUT July 2017 #04 | 页面 4

02.

Մերուժան Մինասյան

STORYTELLING ԿԱՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Պատվիրատու 01 ։ Բայց ես իմ մենատունը այլ կերպ էի պատկերացնում ՝ ավելի Թամանյանական ոճի ․․․․․ Ճարտարապետ ։ Բայց գիտեք, հիմա ժամանակները փոխվել են, Թամանյանն իր ժամանակին էր ստեղծագործում ՝ մենք այլ ժամանականերում ենք ապրում ․․․
Պատվիրատու 02: Բայց ոնց կարելի է այսպիսի զավոդի անունը դնել դպրոց, այստեղ ես հավեսով բան կարտադրեի Ճարտարապետ ։ Ես կարող եմ նույնատիպ այլ դպրոցներ ցույց տալ այլ երկրներում ․․․․․․
Պատվիրատու 03: Այս դռան վրա եթե կամար դնենք և այս հարթ տանիքը փոխենք երկթեք տանիքի և կղմինդրով ծացկենք և այս անհոգի սպիտակ սվաղը փախարինենք տուֆով ՝ այ այդ ժամանակ արածդ գործը բանի նման կլինի ․․․․ Ճարտարապետ ։ ․․․․․․․
Այսպես մի քանի տասնյակ պատմություններ կարող եմ պատմել և վստահ եմ դուք էլ կունենաք լավերից, իմիմիջիայլոց հաճույքով կկարդամ ։ Ձեր ապրածները կարող եք PM անել իմ facebook-ի user name-ը Meroujan Minassian է ։ Այս պարզ պատճառով սկզբից ես հասկացա, որ պատվիրատուի հետ առաջին հանդիպումներին դու ավելի շատ հոգեբան ես, քան ճարտարապետ և որպեսզի ժամանակդ անարդյունավետ չծախսես ՝ պիտի հասկանաս, թե պատվիրատուդ, ինչ է ուզում ․․․․․ և ինչ կյանքով ապրած մարդ է,( եթե զույգեր են ապա 90 % դեպքերում դուք կդառնաք ընտանեկան խորհրդատու)…