LAYOUT July 2017 #04 | страница 5

Սա սկզբից բավականին օգտակար էր և ունենում էր դրական արդյունքներ, նաև աշխատանքի կեսերին, ամբողջ աշխատակազմով, հաճելիորեն զարմանում էինք պատվիրատուի ճաշակի փոփոխությունով դեպի դրական․․․․․․ Անկեղծ ասած, ինձ միշտ ստեղծագործական աշխատանքի ընթացքն ավելի է հետաքրքրել, քան վերջնական արդյունքը և պիտի խոստովանեմ, որ ինձ համար շենքի պատմությունը սկսվում է հանդիպումից պատվիրատուի հետ և հաստատ չի ավարտվում շենքի կառուցմամբ քանզի, շենքի շահագործման ընթացքում բավականին հետաքրքիր փոփոխություներ է արվում,որն իմ կարծիքով, պատմության մի մասն է ․ օրինակ պատի ճաքը , տարբեր էլեմենտների փոփոխությունը շահառուի կողմից և այլն․․․․․․ Այդ իսկ պատճառով սկսեցի մտածել այդ առաջին հատվածի մասին և հասկացա մի պարզ իրողություն, թե ցանկացած պատվիրատուի մոտ կա նախապատմություն իր երևակայական կամ ապագայի կառույցի վերաբերյալ և եթե ճարտարապետը կարողանա պատմի պատմություն իր ստեծագործության մասին հասանելի լեզվով պատվիրատուի համար , այ այստեղ շանսերը բավականին կմեծանան պատվիրատուին համոզելու, քանզի դուք ստեղծում եք նոր պատմություն, որը կարող է լինել համազոր կամ ավելի լավը քան պատվիրատուի նախապատմությունը ․․․․․․․․