LAYOUT July 2017 #04 | Página 29

Աղբի վերամշակման գործարան. դիպլոմային նախագիծ ՝ արված МАРХИ – ում
Մանրակերտի հատված Հերցոգ և դե Մյուռոնի շենքից
-Իչպիսի ՞ ն է վերաբերմունքդ Լոս-Անջելեսին:
Սկզբում ես թերահավատորեն էի նայում Լոս- Անջելեսին, նույնիսկ վախենում էի: Ինձ թվում էր, թե սա լավ քաղաք չէ ապրելու համար: Ես վատ էի վերաբերվում քաղաքի կենտրոնին: Այն նման չէր իմ երազանքների քաղաքին: Լոս-Անջելեսն սկզբում ինձ գյուղ էր հիշեցնում, այստեղ հիմնականում ցածրահարկ տներ են, երկուսից չորս հարկանի: Չկա այն մասշտաբի շինարարություն, ինչպիսին Մոսկվայում է, չկան բարձրահարկեր ու պողոտաներ: Բնակչության խտությունը շատ ավելի ցածր է, քան Մոսկվայում: Այստեղ գրեթե բոլորը ունեն փոքրիկ տուն և կից հողամաս, և չկա զգացողություն, որ ամբոխով ես շրջապատված: Այստեղ ավելի շատ օդ և ազատություն կա:
2015 – 2016 թվականը դարձավ SCI-Arcում իմ առաջին ոսումնական տարին: Բայց
այստեղ սովորելը շատ թանկ է. գրեթե 20 հազար դոլար մեկ կիսամյակի համար: Դրա համար էլ ես հիմա գտնվում եմ ակադեմիական արձակուրդում: Ուսանողը ունի երեք տարի, որպեսզի նորից վերադառնա ՝ առանց լրացուցիչ փաստաթղթավորման:
Հիմա ես աշխատում եմ այստեղ ոչ մեծ մի գրասենյակում: Ջբաղվում եմ կիրառական աշխատանքով և ուսումնասիրում եմ Կալիֆորնիայի ճարտարապետությունը: Ինձ հետաքրքրում է փոքրամասշտաբ ճարտարապետությունը: Առանձնատներ ու վիլլաներ: Այն, ինչ անում էի SCI-Arc-ում և ինչ անում եմ հիմա, հիմնովին տարբեր են: Այս կերպ ես փորձում եմ ճկուն լինել:
Հարցազրույցը վերցրեց Գևորգ Եղիկյանը Ռուսերենից թարգմանեց Տիգրան Մելքոնյանը