LAYOUT July 2017 #04 | Page 28

SCI-Arc –ում սովորում են ավելի քան 500 ուսանող 48 երկրներից: Բոլորը շփվող են ու ընկերասեր, բոլորն այրվում են տարբեր մտքերից, ունեն քննարկելու նյութ, որոնք ճարտարապետական գաղափարներ են: Մի քանի օր անընդմեջ միացյալ աշխատանքից հետո մենք դառնում ենք ընկերներ: Նա, ով շուն ունի, բերում է դպրոց, մենք նրանց հետ զբոսնում ենք: Ամեն ինչ շատ ընտանեկան է դառնում: Իհարկե, այստեղ կարելի է հանդիպել և դրամայի: Թիմային աշխատանքի պատճառով միշտ չէ, որ հաջողվում է իրականացնել սեփական գաղափարները: Խմբում լինում են տարբեր կոմպետենտության և տարբեր հետաքրքրություններով ուսանողներ: Եթե մեկը ինչ-որ բան չի անում կամ անում է թերի, ապա դու ունես զայրանալու բոլոր իրավունքները: Ինչպես իրական ընտանիքում, մեզ մոտ ևս լինում են ընդհարումներ: ուսանողների: Նախագծի վրա կարելի է աշխատել ինպես թիմով, այնպես էլ անհատական: -Ինչպե՞ս ես աշխատում նախագծի վրա: Ամենահետաքրքիր նախագծերից մեկը, որ արել ենք, դա այստեղ՝ Լոս-Անջելեսում դատարանի շենք էր: Եթե մարդ փորձի պատկերացնել, ապա ավելի շուտ դա պետք է լինի սիմետրիկ, ունենա չորս պատ ու սյուներ: SCI-Arc –ում այլ է: Մենք փնտրում էինք որոշակի ծավալ: Մեզ հարց տվեցին, թե ինչպե՞ս ենք մենք պատկերացնում արդարադատությունը: Ես և իմ թիմակիցը երկար մտածում էինք արդարադատություն գաղափարի շուրջը, և թե ինչպես այն պետք է իրագործվի: Եզրակացրինք, որ չկա ավելի բարձր բան, քան դատարանն է, սա այն է, ինչ միավորում է բոլորիս, և չքավոր ես, թե թագավոր, հավասար ես դատարանի առաջ: Մենք մտածեցինք մի աբստրակտ ծավալ՝ նման սարի և վեր ձգված կոնաձև բուրգեր:Նրա վրա դրված է խորանարդ, որի մեջ անցնում է դատը: Բրգաձև կոնստրուկցիաներում տեղավորված են տարբեր հիմնարկներ, ընդհանուր դահլիճ, սենյակներ, որտեղ նստած են դատավորները: Արդյունքում՝ ամեն խմբում ուսանողը կամ պատրաստում էր անիմացիա, կամ շնորհանդես՝մակետի տեսքով: Իմ պարագայում անիմացիա էր. ես պատրաստել էի փոքր ֆիլմ նախագծիս մասին: Եթե քեզ մոտ չկան նոր մտքեր, դու կարդում ես ճարտարապետական գրականություն և այնտեղ գտնում ներշնչանք: Ձևերի ստեղծման համար մենք աշխատում էինք տարբեր ծրագրերով:Կարելի է մտածել անսահման քանակության հորինվածքներ, որոնք իրար նման չէին լինի, չնայած նրան, որ մենք աշխատում ենք միևնույն գործիքակազմով: Մեզ սովորեցրել են ծրագրավորել, տվել են կոդավորման օրնակ, և մենք, դրանից ելնելով, փորձել ենք նոր ծրագրում ինչ-որ բան ավելացնել: Պաշտպանության գործընթացը տեղի է ունենում գրեթե ամեն շաբաթ ամբողջ կուրսի առաջ: Այդպես ուսանողները հաղթահարում են հանրության առջև ելույթ ունենալու վախը: Պաշտպանության ժամանակ մենք փորձում ենք պաշտպանել մեր գաղափարները ոչ միայն դասախոսների առջև, այլ նաև ուսանողների: Նախագծի վրա կարելի է աշխատել ինպես թիմով, այնպես էլ անհատական: