Մեր դպրոցի ուսանողներին երբեմն հեգնանքով անվանում են երազողներ: Սիրում են ասել, որ սա կապ չունի իրականության հետ, քանի որ SCI- Arc-ի փորձը չի օգնի ստանալ շինարարության կամ կառուցապատման թույլտվություն: Կան գործատուներ, որոնք միանշանակ չեն ընդունում դպրոցը ու նրա ուսանողներին: SCI-Arc-ում սովորելը խոսում է այն մասին, որ ուսանողը աշխատասեր է և տիրապետում է բազում ունակությունների: Սա լավ կետ է ճարտարապետի պորտֆոլիոյում:
Sci-arc, Նախագծերի ցուցադրություն
Մեդիա-գրադարանի նախագիծ Փարիզում
-Ինպե ՞ ս է կազմակերպված կրթական պրոցեսը:
Առաջին կիսամյակում գրեթե ամբողջ ծրագիրը մատուցվեց: Երկրորդ կիսամյակից սկսած ուսանողն ինքն է ընտրում նախընտրած բաժինը, որն անցնելով հավաքում է բալեր: Ամեն բաժնում հանձնում են երեք ստուգարք ՝ կախված նրանից, թե ինչ եք ցանկանում ուսումնասիրել: Մագիստրոսական կոչում ստանալու համար հարկավոր է ստանալ 27 ստուգարք:
SCI-Arc – ում գնահատականներ չկան, կա միայն կարծիք, որը կարելի է լսել նախագծերի պաշտպանությանը: Նույն միտքը կարող է ճշմարտացի թվալ մեկին և սխալ ՝ մյուսին: Այդ պատճառով գլխավորը սեփական գաղափարները հիմնավորված պաշտպանելն է: Կանոնների համաձայն ՝ նախագծի ղեկավարը պաշտպանությունից հետո նշանակում է ստուգված կամ չստուգված:
Մենք ունեինք « կոնստրուկցիաներ » առարկա: Ես այն անցել էի և МАРХИ-ում, բայց այստեղ առարկայի մատուցումը դուրս էր ընդունվածից: Մեզ ցույց տվեցին 15 ուլտրաժամանակակից շենք, որոնցից մենք պետք է ընտրեինք մեկը ու նկարագրություն պատրաստեինք: ինչպես նաև առանձնացնում էինք նրա ամենահետաքրքիր հատվածը, ամբողջովին ուսումնասիրում, բացատրում, թե ինչպես է կառուցված և պատրաստում մանրակերտ: Նման մոտեցումը ավելի լավ է օգնում հասկանալ կոնստրուկցիան և զգալ, թե ինչպես է այն աշխատում:
Մենք մեր մտքերի մարմնացման շատ հնարավորություններ ունենք: Դպրոցն առավելագույնս զինված է նրանով, ինչ անհրաժեշտ է ուսանողին, որ իրականացնի իր ամենախելահեղ միտքն ու ներկայացնի: SCI-Arc – ում կա 3D տպիչներով ու ռոբոտներով հագեցած լաբորատորիա: