LAYOUT July 2017 #04 | Seite 26

բացառության ՝ բոլորը ընկղմվում են այս ռիթմի մեջ, որը կողքից տարօրինակ է թվում, բայց երբ ներսում ես, սա միակ բանն է, որով ապրում ես: Դասախոսներն անընդհատ նոր լիցքեր են տալիս, ինչի պատճառով ուսանողների համար հետաքրքիր է քննարկել տարբեր մտքեր և ապացուցել սեփական ենթադրությունները:
Սկզբում դա ինձ շատ էր զարմացնում, ես նման բանի սովոր չէի: Մշակութաբանության դասին դասախոսը առաջադրեց թեման ՝ « Օբյեկտին ուղղորդված գոյաբանություն »( Object-oriented ontology): Ես չէի հավատում, որ այդպես կարելի է խոսել ճարտարապետության մասին, սակայն բոլորը միացան, ու սկսվեց թեժ վիճաբանություն: Այնքան գրականություն ճարտարապետության մասին, որքան ես հասցրի կարդալ այս տարի, երբեք չէի կարդացել ու անգամ չգիտեի դրանց գոյության մասին: Մեզ սովորեցնում են, որ մենք պարտավոր ենք մտածել, վերլուծել, չլինել ուղղակի ճարտարապետ:
Դասախոսների ասիստենտները, որոնք հաճախ հենց SCI-Arc-ի շրջանավարտներն են, մշտապես աջակցում են մեզ: Նրանք կարող են չքնել ու տուն չգնալ, նույնիսկ, եթե նրանք իրենց գործն ունեն: Դասախոսները հայտնի ճարտարապետներ են և շատ զբաղված մարդիկ: Նրանց թվում են Էրիկ Օուեն Մոսսը, Թոմ Մեյնը, Ֆրենկ Գերին, Վուլֆ Պրիկսը: Դասախոսական գործունեությունից բացի նրանք ունեն իրենց գործը և կառուցում են շենքեր: Իմ դասախոս Դեյվիդ Ռուին միաժամանակ աշխատում էր Կալիֆորնիայում և Նյու-Յորքում ու ամեն շաբաթ մեկնում էր Ամերիկայի մի ծայրից մյուսը:
-Կպատմե ՞ ս փորձարարություն ների մասին: Փորձարարությունը SCI-Arc-ում փորձ է ՝ տալու հիմնովին նոր պատասխան հին հարցերին, ինչպես նաև առավելագույնս օգտագործելու այն նորարարությունները, որոնք այժմ տրամադրում է գիտությունը, այդ թվում կանաչ ճարտարապետությունը: Ինչպես նաև սովորեցնում են անկախ լինել գոյություն ունեցող գաղափարներից և ստեղծել սեփականը: Այն նման է Մալևիչի սև քառակուսու տեսությանը, որտեղ քառակուսին բացարձակ զրոն է, և որտեղից սկսվում է մնացածը: Ինչպես ասում էր Մալևիչը, երբ մարդը նկարում է բնապատկեր, նա փորձում է կրկնել այն, ինչ արդեն կա: Դա կենդանիի անկենդան արտահայտումն է: Սուպրեմատիզմի փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ հարկավոր է մտածել մաքուր ծավալներով ու գույներով: SCI-Arc – ը մոտ է դրան: Այստեղ սովորեցնում են մտածել զգացմունքներով ու մաքուր ձևերով: Մեզ տալիս են գործիքակազմը, և մենք սկսում ենք մեր փորձարարությունը ՝ առանց այն կապելու իրավիճակի, միջավայրի կամ ֆունկցիաի հետ, քանի որ անհրաժեշտ է մտածել այս ամենից անկախ ու վերացական: Մինչ այդ մենք բոլորս էլ սովորել ենք և գիտենք, թե ինչպես սանհանգույց կամ տարհանման ելքեր նախագծել: Ուստի և մենք պետք է մոռանանք այս ամենը և զրոյից ծավալ կառուցենք ՝ օգտագործելով մեր ենթագիտակցությունը: Դու արարող ես, և ոչ մեկը երբեք չի հարկադրի քեզ, թե ինչպես է ճիշտ դա անել: « SCI-Arc »-ն ու « կանոնները » հնարավոր չէ համադրել նույն նախադասության մեջ: