LAYOUT July 2017 #04 | Page 25

-Լուիզա, ինչպե՞ս ես ընդունվել: Մինչև 2013թ. ես սովորում էի МАРХИ- ում: 2 տարի աշխատել եմ շինարարական կազմակերպությունում: Դրանից հետո միայն հասկացա, որ ուզում եմ սովորել և աշխատել Ամերիկայում: SCI-Arc–ին ես ծանոթ էի դեռ ուսանողական տարիներից, այն շատ հայտնի է ճարտարապետական հանրության շրջանում: Ես դիմել էի ևս երկու համալսարան Կալիֆորնիայում՝ Woodbury University և UCLA: Ինձ ընդունեցին բոլորը և նույնիսկ կրթաթոշակ առաջարկեցին, բայց ես նախընտրեցի SCI-Arc-ը, չնայած այնտեղ կրթաթոշակ չէին տալիս: Սա շատ վառ, փորձարարական համալսարան է, որտեղ սովորեցնում են մտածել մասշտաբային և ճարտարապետական ստանդարտներից դուրս: Սա МАРХИ-ի հակապատկերն է։ Ընդունելության համար հարկավոր էր հանձնել փաստաթղթեր՝ պորտֆոլիո, լեզվի իմացությունը հաստատող քննություն (ես հանձնեցի TOEFL), մինչև 3 երաշխավորագիր դասախոսներից ու աշխատանքի վայրից, մոտիվացիոն նամակ։ SCI- Arc -ում կար ևս մեկ լրացուցիչ քննություն GRE (Graduate Record Examinations)՝ նախատեսված անգլախոսների համար։ Այն ստուգում է տրամաբանական մտածողությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը։ Սա բավականին բարդ քննություն է և չունի անցողիկ շեմ։ Եթե МАРХИ-ն կիրառական ճարտարապետության, արվեստի մասին է, ապա SCI-Arc-ը դպրոց է երազողների ու փիլիսոփաների համար։ Հասարակ մարդը դժվար թե ճարտարապետություն համարի այն, ինչով մենք այնտեղ զբաղվում ենք, նախագծերն արվեստի ու փորձարարության սահմանագծին են։ Դպրոցը նման է լաբորատորիայի: -Ինպիսի՞ն է դպրոցը: SCI-Arc-ը գտնվում է արդյունաբերական շրջանում, որը հիմա Art District է կոչվում։ Սա նորաձև թաղամաս է, որտեղ շատ կան նկարիչներ և քանդակագործներ։ Շենքն ինքնին մի մեծ բեռնաթափման արտադրամաս է՝ նման երկար տուփի։ Եթե ուսանողին հարկավոր է մասնաշենքի մյուս մաս հասնել, ապա նա պետք է երկար անցնի ուղիղ ու ձգված միջանցքով՝ միաժամանակ հետևելով, թե ինչ է կատարվում համալսարանում։ Անցնելով մի հատվածից մյուսը՝ կարելի է ականատես լինել ամբողջ ներքին կյանքին: Աչքի առաջ հայտնվում են նախագծերի պաշտպանություններ, շնորհանդեսներ ու այլ ստեղծագործական գործընթացներ։ -Ինչպիսի՞ն է օրակարգը: SCI-Arc-ի համար օրակարգ ասվածը բարդ հասկացություն է։ Իհարկե, կան հստակ դասաժամեր, օրը մոտ երեք ժամ։ Նաև կա ընդմիջում ու ազատ այցելության դասախոսություններ: Բոլոր ուսանողներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են դպրոցում, և ոչ մի օր դպրոցը չի դատարկվում : Անգամ կիրակի օրերին՝ առավոտյան 4-ին, հաստատ մի քանիսը ներսում աշխատում են: Դա նրանից չի, որ կաղում է կազմակերպվածությունը, այլ որովհետև կատարելագործմանը սահման չկա: Մենք բոլորս այստեղ ենք նստում, մտածում, մոդելավորում, ռենդերներ անում, իսկ եթե նախագծերի հանձնման շրջան է, դպրոցն ընդհանրապես չի քնում: Ես այդպես երեք օր անցկացրի մասնաշենքում: Ընդհանրապես դուրս չէի գալիս և քնում էի օրական երկու ժամ մեքենայի մեջ, մինչև պատրաստ կլինեին նախագծիս ռենդերները: Առանց