09.
ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԵԼ ԵՆ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑ ՆԱԽԱԳԾԵԼ
Ինչ կառուցվածք ունի աշխարհի գլխավոր ճարտարապետական էքսպերիմենտալ դպրոցներից մեկը:
LAYOUT ամսագիրը փորձել է պարզել, թե ինչպես են սովորում աշխարհի ամենափորձարարական դպրոցներից մեկում և այս նպատակով զրուցել է ռուսախոս հայազգի ուսանողուհի Լուիզա Գաբրիել յանցի հետ: Նա պատմել է այն մասին, թե ինչպես են նրանց սովորեցնում լինել երազող, թե ինչի համար է պետք մոռանալ սանհանգույցի նախագծման կանոնները, և թե ինչու մալևիչյան սուպրեմատիզմը կրկին նոր թափ է հավաքում, այս անգամ Կալիֆորնիայի ափերին: Լոս-Անջելեսի SCI-Arc ճարտարապետական դպրոցը նորարարության և անկախ փորձարարական համաշխարհային հայտնի կենտրոն է: 1972թ. Սանտա-Մոնիկա քաղաքում այն հիմնադրել են մի խումբ դասախոսներ և ուսանողներ Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետից ՝ ցանկանալով ուսումնասիրել առարկան այլ տեսանկյունից:
Նկար SCI-Arc-ից
Նկար SCI-Arc-ից
Դատարանի նախագիծ Լոս- Անջելեսում