LAYOUT July 2017 #04 | Page 23

անում, բայց… Միշտ հարցրեք երկու կարևոր բան. Ի՞նչ վերջնաժամկետ կա և ի՞նչ բյուջե եք նախատեսում նախագծի իրականացման համար: Շատ հաճախ պատվիրատուները բացարձակապես պատկերացում չունեն, թե ինչ է իրենց սպասվում և անիրատեսական թվեր և ժամկետներ են նշում: Եթե գիտակցում եք, որ հնարավոր չէ իրենց նշած ժամանակահատվածում իրականացնել նախագիծը և այն միանշանակ ավելի թանկ է լինելու քան իրենք նախատեսել են՝ ասեք ոչ: Առաջարկը ընդունելու գայթակղությունը շատ մեծ է, բայց շատ շուտով դուք կհայտվեք տհաճ իրավիճակում, երբ ժամկետից ուշանում եք և զգալիորեն գերազանցել եք բյուջեն: Այսպիսի դեպքերում գլխավոր մեղադրյալը ճարտարապետն է: Ասել ոչ պատվիրատուի որոշ ցանկություններին Հաջողված նախագիծը կոմպրոմիսների արդյունք է: Կան ճարտարապետներ, ովքեր իրենց արվեստագետ են համարում և կարծում են, որ ամեն բան պետք է իրենց ուզածով լինի, վիրավորվում են, երբ իրենց հակաճառում են: Կա նաև հակառակ տեսակը՝ ճարտարապետներ, ովքեր պարզապես քմահաճույքների կատարող են: Պետք է գտնել ոսկե միջինը, հաշվի առնել պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները, քանի որ ի վերջո պատվիրատուն է ձեր նախագծի օգտատերը, բայց նաև չմոռանալ թե ինչու են ձեզ դիմել: Ձեզ դիմել են ձեր գիտելիքների և պրոֆեսիոնալիզմի համար, այլ ոչ թե պարզապես գծագրություն անելու: Հետևաբար որոշ գաղափարներին ոչ ասելը ձեր պարտականությունն է, քանի որ դուք գիտակցում եք, որ պատվիրատուի այս, կամ այն ցանկությունը կարող է փչացնել նախագիծը: Սա ոչը մաքսիմալ մեղմ և ըմբռնելի մատուցելու դեպքերից է: Համոզեք, փաստարկներ բերեք և բացատրեք թի ինչու է պետք հրաժարվել որոշակի ցանկություններից: Ասեք ոչ, հաճույք ստացեք ձեր աշխատանքից և քնեք առանց խղճի խայթի: Աշոտ Սնխչյան