08.
ԻՆՉՊԵՍ ԱՍԵԼ « ՈՉ »
Ճարտարապետները պետք է սովորեն ասել ՈՉ: Գուցե այս հայտարարությունը ամպագոռգոռ է թվում, բայց եկեք դիտարկենք մի քանի իրավիճակ, երբ այն կարող է օգտակար լինել, թեթևացնել ձեր կյանքը, իսկ լավագույն դեպքում ՝ ապագա հաջողությունների գրավական դառնալ:
Ասել ոչ, եթե գաղափարապես համաձայն չեք պատվիրատուի հետ
Կարծում եմ բոլորս հանդիպել ենք ճարտարապետների, ովքեր շատ խելամիտ ելույթներ են ունենում, բավականաչափ տաղանդավոր են և պրոֆեսիոնալ, բայց երբեմն այնպիսի նախագծեր են իրականացնում, որ պարզապես ապշում ես: Օրինակ երբ տեսնում ես թե ինչպես են պայքարում պատմական հուշարձանների և քաղաքային միջավայրի պահպանման համար, բայց հանկարծ մի օր հենց իրենք են անում այնպիսի նախագիծ, որի դեմ արժի պայքարել: Հանդիպել եմ նաև ճարտարապետների, ովքեր արդի ճարտարապետության ջատագովներ են, բայց իրականացնում են իրենց համոզմունքներին ծայրահեղ հակառակ նախագծեր: Սովորաբար, որպես արդարացում, հնչում է հետևյալ արտահայտությունը –“ Դե ի ՞ նչ կարող եմ անել: Պետք է ընտանիք պահեմ:”: Կարծում եմ սա ամենավատ արդարացումն է: Իհարկե ՝ ճարտարապետությունը, ինչպես և ցանկացած այլ մասնագիտություն, գումար վաստակելու միջոց է, բայց համաձայնվեք, որ այս մասնագիտությունը որոշակի յուրահատկություններ ունի: Այն մեծ ազդեցություն ունի մեր առօրյաի, քաղաքային միջավայրի և մարդկանց ընկալումների վրա և չի կարող լինել պարզապես գումար վաստակելու միջոց: Մի վախեցեք հրաժարվել նախագծերից, մանավանդ եթե երիտասարդ եք և նոր եք սկսում աշխատել: Ամեն պատվեր բերում է հաջորդը: Անեք լավ նախագիծ ՝ կստանաք հաջորդ լավ պատվերը և համապատասխանաբար ՝ հակառակը: Ընդունելով ցանկացած առաջարկ ՝ մի օր կգիտակցեք, որ հայտնվել եք ճահիճում, որից շատ դժվար է դուրս գալ: Ընտրելով պատվերները և պատվիրատուներին դուք կարող եք հնարավորություն ստանալ գտնելու ձեր տեղը շուկայում և որոշ ժամանակ հետո ձեզ կդիմեն հենց այն պատվիրատուները ում դուք սպասում էիք, հենց այն տեսակի նախագծերի համար, որ դուք իսկապես ուզում եք անել ու կարող եք լավ անել:
Ասել ոչ անիրատեսական պահանջներին
Սա ոչ ասելու ամենադժվար դեպքերից է: Ձեզ դիմել են նախագծի առաջարկով, դուք շատ ոգեվորված եք, դեռ առաջին հանդիպման ժամանակ զրուցելիս մտքում նախագիծն եք