Համալիրի տեսքը 1950-ականներին, Նաիրի
Զարյանի արխիվ
Համալիրի տեսքը 1960-ականներին, սովետական
բացիկ
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ:
Խորհուրդ կտամ անպայման կարդալ Վլադիմիր
Պապերնու «Մշակույթ երկու» գիրքը: Այդ կարևոր
աշխատությունը լույս է տեսել 1980-ականներին և
լավագույնս ներկայացնում է ճարտարապետության
փոխակերպումների միջոցով մշակութային,
քաղաքական և սոցիալական փոխակերպումների
տրամաբանությունը: Այն արտահայտում է
երկու մշակույթների միջև կոնֆլիկտը, որն
առկա է բոլոր խորհրդային և հետխորհրդային
հասարակություններում: Հեղինակը դիտարկում
է ավանգարդ մշակույթը, որը ձևակերպում է
որպես մշակույթ 1 և ստալինյան պահպանողական
մշակույթը՝ որպես մշակույթ 2: Նշեմ նաև, որ
գրքի հեղինակը հոկտեմբերի սկզբին լինելու է
Հայաստանում, և ընթերցողները հնարավորություն
կունենան հանդիպելու և հարցեր ուղղելու նրան: