- Ի ՞ նչ փուլում են այժմ աշխատանքները և ե ՞ րբ է նախատեսվում ավարտին հասցնել դրանք: Այժմ ամփոփում ենք գիտական հետազոտության փուլը, որը ենթադրում է ահռելի մեծ քանակությամբ նյութերի ուսումնասիրություն, ներառյալ ՝ նյութեր Հայաստանի ազգային արխիվից, ճարտարապետության թանգարանի, Մոսկվայում ՝ Գիտությունների Ազգային ակադեմիայի, ճարտարապետության, ինչպես նաև տարբեր անձնական արխիվներից:
Քանի որ միայն արխիվային նյութը բավարար չէր, իրականացվել են բազմաթիվ հարցազրույցներ ՝ վերականգնելու պատկերը, որ եղել է 1960-ականներին: և պահպանման մասնագետներից մինչև իրավական և անգամ հյուրանոցային բիզնեսի փորձի կազմակերպման մասնագետները: Շատ մեծ թիմ է ներգրավված:
- Վերականգնումից հետո շենքը շարունակելո ՞ ւ է ծառայել որպես Գրողների միության հանգստյան տուն:
1935 թվականից շենքը ծառայել է և շարունակում է ծառայել որպես Սևանի ՝ Գրողների միության հանգստյան տուն: Կ
Կարևոր նախապայմաններից մեկը եղել է այն, որ շենքը շարունակի ծառայել որպես հանգստյան տուն:
Հարցազրույցների միջոցով փորձում ենք հասկանալ երկու շենքերի պատմական ասպեկտը և փորձել վերականգնել շենքի մանրամասները ՝ սկսած լանդշաֆտային դիզայնի տարածություններից մինչև ներքին հարդարումը: Մեր հետազոտությունը ենթադրում է շենքի մաքսիմալ վերականգնում իր ամբողջության մեջ: Երկրորդ փուլը, որ արդեն մեկնարկել է, պահպանման կառավարման պլանի մշակումն է: Երրորդ փուլը լինելու է վերականգնման նախագծի առաջարկը:- Աշխատանքներին ներգրավված են միայն տեղացի ՞, թե ՞ նաև արտասահմանյան մասնագետներ: Երկրորդ փուլն իրենից ենթադրում է բազմաթիվ միջազգային փորձագետների, տարբեր ուղղվածությամբ մասնագետների ներգրավվածություն ՝ սկսած բուն ճարտարապետության վերականգնման
Ծրագրում ներգրավված հյուրանոցային գործի կազմակերպման մասնագետը, ելնելով շենքի օբյեկտիվ հնարավորություններից, վերականգնման հեռանկարներից և թե ինչ հուշարձան է շենքն իրենից ներկայացնում, առաջարկում է շենքի հետագա շահագործման սցենարները, որոնք մենք ներկայացնում ենք Գրողների միությանը:
Համալիրի ներկայիս տեսքը