LAYOUT July 2017 #04 | Page 30

10. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ Ուսանող՝ Էլեն Աղամալ յան, ղեկավար՝ Աննա Ենգոյան դիպլոմային աշխատանք, ՃՇՀԱՀ, ֆակուլտետ՝ ճարտարապետություն և դիզայն, 4-րդ կուրս Լինելով ճարտարապետական համալսարանի ուսանող և բազմիցս առերեսվելով բազում երևույթների հետ, որոնք առաջացնում էին ափսոսանք ու զայրույթ, անընդհատ ցանկություն էր լինում սովորելու մի վայրում, որը բացի տարածք լինելուց կլինի միջավայր՝ ստեղծագործելու, մտքերը հավաքելու, քննարկելու, շփվելու, սովորելու ընթացքը «հավեսով» անցկացնելու: Նախատեսված ճարտարապետաշինարարական համալսարանը տեղակայված կլինի Դիլիջանում, մեկուսացված քաղաքի անցուդարձից, կապ կհաստատի վերջին ժամանակներում կառուցված մի շարք ուսումնական հաստատությունների հետ, կստեղծի ուսանողական քաղաք դառնալու միտում: Բուհի բոլոր մասնաշենքերը, կախված իրենց ֆունկցիաներից, ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ արվեստանոցներ, աշխատասենյակներ, համակարգչային սենյակներ, նկարչության, գծագրության և նախագծման լսարաններ, սանհանգույցներ և էվակուացիոն միջոցներ: Հաշվի առնելով տեղանքի դիրքը՝ խուսափել եմ ուղղահայաց շարժում ունեցող ծավալներից: Կառույցն ունի հորիզոնական ուղղվածություն, որպեսզի չխաթարվի միջավայրի հանգիստը։ Օգտագործել եմ հնարավորինս քիչ նյութեր` կորտեն մետաղ,ապակի, բետոն։ Տանիքները կանաչապատ են՝ ելնելով Դիլիջանի բնակլիմայական պայմաններից և էկոլոգիական տեսանկյունից։ Բացի բնապահպան, ռեկրեացիոն և սանիտարահիգիենիկ գործառույթներից նրանք ունեն նաև միտում բնության հետ կապն ավելի ամրապնդելու և կառույցը միջավայրին ավելի ներդաշնակ դարձնելու: