LAYOUT January 2018 #10 | Page 9

եղած բազմաթիվ գործիքներից մեկն է ։ «Սա շատ առումներով պարզ թիվ է և արդյունքում իսկապես ի հայտ է գալիս մի շարք տեղերում... – գրում է ինձ Հարիսը պատասխան նամակում։ – [Բայց] դա հաստատ էսթետիկ գեղեցկության հետևում թաքնված ունիվերսալ բանաձևը չի»։ ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՍՊԵԼԸ ԴԵՌ ԿԱ Եթե ոսկե հատման էսթետիկ արժանիքն այդքան խախուտ է, ինչո՞ւ է այն շարունակում իր գոյությունը։ Դևլինն ասում է՝ պատասխանը պարզ է։ «Մենք արարածներ ենք, ովքեր գենետիկորեն ծրագրված են օրինակներ տեսնել և իմաստ փնտրել, – ասում է նա։ Մեր ԴՆԹ-ի մեջ նստած է չհամակերպվել էսթետիկայի պես կամայական բաների հետ ու փորձել հիմնավորել դրանք մեր՝ հաճախ սահմանափակ մաթեմատիկական ընկալումներով։ Բայց մարդկանց մեծ մասն իրականում չի հասկանում մաթեմատիկա կամ թե նույնիսկ ոսկե հատման պես բանաձևն ինչպես է կիրառվում բարդ համակարգում, այնպես որ չենք կարող ինքներս մեզ ստուգել։ «Մարդիկ կարծում են, թե տեսնում են ոսկե հատումն իրենց շուրջը՝ բնության մեջ և իրենց սիրած օբյեկտներում, բայց իրականում չեն կարող դա հիմնավորել, – պատմում է Դևլինը։ – Նրանք տիեզերքի մոդելում իմաստ գտնելու սեփական բնական ցանկության զոհն են՝ չունենալով մաթեմատիկական հմտություններ, որոնք կբացատրեին, որ այն պատկերները, որոնք իրենց կարծիքով տեսնում են, երևակայական են»։ Եթե դուք տեսնում եք ոսկե հատումը ձեր սիրած դիզայններում, դուք հավանաբար ուղղակի առարկաներ եք տեսնում։