02.
Bundschuh Architekten
Linienstraße 40 Project
Նախագծի կոնցեպցիաներ
Նախագիծը միավորում է քանդակագործական
մոտեցումն ու այն աբստրակտ ձևերի
շեշտադրումը, որոնք ի սկզբանե մշակվել
են տարածքի համար նախատեսված փոքր
բացօթյա քանդակի նախագծման ժամանակ:
Ավելի քան 20 մ երկարությամբ բարձակային
(կոնսոլային) շինության խոշոր ձևերը
միաժամանակ և՛ դինամիկ են, և՛ ստատիկ,
դրանք արձագանքում և անդրադառնում
են բանուկ խաչմերուկի ուժեղ քաղաքային
հոսքին ու հաստատուն կերպով ամրացնում
են շենքը ստացված քաշի ու դիմացկուն
կոնստրուկցիայի միջոցով: Նախագիծն
անդրադառնում է Poelzig-ի սկզբնական
գծագրի ուժեղ հորիզոնականությանը և ձուլում
այն հարուստ մոդեռնիզմի հետ, որը հնարավոր
է տեսնել Ալեքսանդրպլաց հրապարակին
հարող 1960-ականների միջազգային ոճի
կառույցներում:
Կտրելով կապը Բեռլինի քաղաքաշինական
ծածկագրերի հետ՝ շենքն ազատվում է քաղաքային
թաղամասի հիերարխիկ մոտեցումից և Բեռլինին
բնորոշ ներքին բակով դուրս գալիս դեպի փողոց (և
հակառակը):
Բնակարանների ներքին դատարկ հարդարանքը
հակադրվում է դեկորատիվ բետոնի սև ու կոպիտ
արտաքին տեսքին՝ ստեղծելով դինամիկ լարում ներքին