որոնցով կարելի էր հաշվարկել, թե տվյալ տարածքն առավելագույնը ինչ չափսեր կարող էր ունենալ կամ կարելի էր որոշել կառուցվածքային բեռնվածությունը ։
- Այնքան շատ այլ թվեր ու բանաձևեր կան, որոնք ավելի կարևոր են շենքի նախագծման գործում ։
Հաշվողական կառուցվածքների օնլայն շտեմարան Biothing-ի դիզայներ Ալիսա Անդրաշեկը համաձայն է ։ « Չեմ հիշում, որ իմ սեփական աշխատանքում երբևէ կիրառած լինեմ ոսկե հատումը », – գրում է Անդրաշեկը պատասխան նամակում ։ « Ես կարող եմ պատկերացնել ոսկե հատման կիրառությունը տարբեր համակարգերում ՝ որպես հավելյալ « թույն » հնարք, բայց դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես այն կարող է մի ամբողջ կառուցվածքի հիմք ծառայել, ինչպես պատմական ժամանակներում … այն չափազանց պարզամիտ է »։
Իտալական դիզայնի և նորարարության Accurat ընկերությունից Ջորջիա Լուպին ասում է, որ ոսկե հատումը լավագույն դեպքում դիզայներների համար կարևոր է այնքանով, որքանով ցանկացած այլ հորինվածքային կանոն, ինչպես, օրինակ, մեկ երրորդի կանոնը ։ « Միգուցե կարող է Բութ մատի կանոնի պես մի բան լինել, որը փորձառու դիզայներները կարող են հանգիստ մերժել ։ Իրականում ես չգիտեմ, թե քանի դիզայներներ են գործնականում կանխամտածված կերպով կիրառում ոսկե հատումը, – գրում է նա ։ – Անձամբ ես երբեք չեմ աշխատել դրանով կամ կիրառել այն իմ նախագծերում »։
Մեզ հետ զրուցած դիզայներներից Fuseproject-ի հիմնադիր Իվ Բեհարը, թերևս, ամենից դրականը խոսեց ոսկե հատման մասին ։ « Երբեմն ես նայում եմ ոսկե հատմանը, երբ գնահատում եմ մեր կողմից ստեղծվող արտադրանքի և գրաֆիկայի համաչափությունները, բայց դա ավելի շատ տեղեկատվական նկատառումներով է, քան դոգմատիկ » – ասում է նա ։ Նույնիսկ այդ դեպքում նա երբեք ոչինչ չի նախագծում ոսկե հատման նկատառումով ։ « Այն կարևոր է որպես գործիք, բայց ոչ ՝ որպես կանոն »։
Անգամ այն դիզայներները, որոնք նաև մաթեմատիկոսներ են, թերահավատորեն են վերաբերվում դիզայնում ոսկե հատման կիրառությանը ։ Էդմունդ Հարիսը Արկանզասի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ է, որը մի շարք բանաձևեր է կիրառում նոր արվեստի գործերի ստեղծումը խրախուսելու համար ։ Բայց Հարիսն ասում է, որ ոսկե հատումը մաթեմատիկական հակումներով լավագույն դեպքում դիզայների ձեռքի տակ