LAYOUT January 2018 #10 | Page 7

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԴՈՒ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՉԵՍ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄԸ Իրական աշխարհում մարդիկ պարտադիր չեն նախընտրում ոսկե հատումը։ Դևլինն ինձ պատմում է, որ որպես ընթացիկ, չհրապարակված փորձարկում՝ Սթենֆորդում նա համագործակցել է համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հետ՝ տարիների ընթացքում հարյուրավոր ուսանողների առաջարկելով ընտրել իրենց հավանած ուղղանկյունը։ Նա ուսանողներին մի շարք ուղղանկյուններ է ցույց տվել, հետո խնդրել, որպեսզի ընտրեն այն մեկը, որը հավանել են։ Եթե գոնե մի կաթիլ ճշմարտություն լիներ այն գաղափարի մեջ, որ ոսկե հատումը էսթետիկ գեղեցկության բանալին է, ապա ուսանողները կընտրեին ոսկե ուղղանկյանն ամենամոտ ուղղանկյունը։ Բայց ոչ։ Ըստ ամենայնի, նրանք պատահական ընտրություն են կատարում։ Եվ եթե առաջարկես, որպեսզի կրկնեն վարժությունը, ապա մեկ ուրիշ ուղղանկյուն կընտրեն։ «Շատ օգտակար տարբերակ է մարդու զգայական ընկալման բարդությունը նոր ուսանողներին ցույց տալու համար», – ասում է Դևլինը։ Եվ դա բոլորովին ցույց չի տալիս, թե ոսկե հատումն էսթետիկ տեսանկյունից ավելի գրավիչ է մարդկանց համար։ Դևլինի էքսպերիմենտները միակը չեն, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ չեն նախընտրում ոսկե հատումը։ Բերքլիի Հաաս բիզնես դպրոցի մի ուսումնասիրություն պարզեց, որ սպառողները նախընտրում են ուղղանկյուններ, որոնց հարաբերությունը 1.414 և 1.732 միջակայքում է։ Դրա մեջ մտնում է նաև ոսկե հատումը, բայց դրա կողմերի ճշգրիտ չափսերը բացարձակ նախընտրելին չեն։ ԱՅՍՕՐՎԱ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՉԵՆ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅՆ ԿԻՐԱՌԵԼԻ Է Ոսկե հատման մասին մեզ հետ զրուցած դիզայներներն իրականում այն այնքան էլ կիրառելի չեն համարում։ Ռիչարդ Մեյերը՝ Գեթի կենտրոնի և Բարսելոնայի Ժամանակակից արվեստի թանգարանի լեգենդար ճարտարապետը, ընդունում է, որ երբ նոր էր սկսում իր կարիերան, ճարտարապետի եռանկյուն էր պատրաստել, որի համաչափությունները համընկնում էին ոսկե հատման հարաբերությանը, բայց նա երբեք իր շենքերը նախագծելիս ոսկե հատումը նկատի չի ունեցել։ «Այնքան շատ այլ թվեր ու բանաձևեր կան, որոնք ավելի կարևոր են շենքի նախագծման գործում», – ասում էր նա ՝ նկատի ունենալով այն բանաձևերը,