LAYOUT January 2018 #10 | Page 23

միջոցով սկսեցին ստեղծել իրենց մշակույթը։ Ավելի ուշ սկսվեց թատրոնի ստեղծումը և զարգացումը։ Ժամանակի ընթացքում սկսեցին զարգանալ արվեստի տարբեր տեսակներ՝ իրենց համապատասխան հաստատություններով։ Զարգանալով ձևավորվեցին մշակութային հաստատություններ, որտեղ մարդիկ գալիս էին իրենց հետաքրքրող արվեստին հաղորդակից լինելու համար, լինի դա թատրոն, ցուցահանդես, կինոթատրոն և թե մեկ այլ ոլորտ։ Իսկ 20-րդ դարում սկսվեցին ձևավորվել հասարակական հավաքատեղիներ, որտեղ շեշտված էր մշակութային բաղադրիչը (թատրոն, պարեր, խմբակներ և այլն)։ Մշակութային տները ավելի հասանելի են դարձնում մշակույթը մարդկանց համար՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, ազգային պատկանելությունից և կրթական մակարդակից։ Մշակութային կենտրոններն իրենցից ներկայացնում են շինություններ կամ համալիրներ, որտեղ տեղի են ունենում մշակութային և արվեստի տարբեր միջոցառումներ՝ բավարարելով հասարակության տարբեր խմբերի