LAYOUT January 2018 #10 | Page 22

05. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. Արմինե Քերոբյան Քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների արդի փուլը իր ազդեցությունն է ունենում մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ ներառելով նաև կենսամիջավայրի փոփոխությունները։ Քաղաքային միջավայրը, թեև պահպանելով կառուցվածային առումով առավել հաստատուն բաղկացուցիչների կայունությունը, այնուհանդերձ, սոցիալական նոր պահանջների ազդեցության տակ ենթարկել է դրանք տրանսֆորմացիայի՝ վերաարժևորելով և գործառական նոր նշանակություն վերագրելով արդեն իսկ ձևավորված և մինչ վերոնշյալ փոփոխությունները հաջողությամբ գործառնող օբյեկտներին։ Վաղ ժամանակներից նկատելի է մարդու վերաբերմունքը մշակույթի և ստեղծագործելու նկատմամբ։ Մշակույթը մարդու կյանքի անբաժանելի մասն է կազմում, և հնագույն ժամանակներից մշակութային օբյեկտները գրավել են ուրույն տեղ մարդու ձևավորած միջավայրում։ Դեռևս մթա մարդիկ ժայռապատկերների, ծիսական պարերի, երաժշտության