Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների,
տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ
շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50
հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-
պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ
ծառայությունների համար։
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին
նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք
կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր
աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։
Բացման արարողության ժամանակ վարչապետ Կարապետյանի ներկայությամբ
ստորագրվեցին Ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին
փաստաթղթերը:
Դիանա Պողոսյան