LAYOUT January 2018 #10 | Page 20

Գագիկ Գալստյանին քաջածանոթները գիտեն ՝ երբ խոսքը վերաբերում է երկրի շենացմանը, վաստակավոր շինարարի ու, պարզապես, հայրենասերի առջև որևէ դժվարություն չի ծառանում: Այսպես, դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկա գտնվեցին « Մեղրի ազատ տնտեսական գոտու » բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց կատարեց գոտու տարածքով, ծանոթացավ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշեց, որ, ԱՏԳ-ի հետ կապված, կառավարության մտադրությունները լուրջ են, որովհետև այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը տնտեսական ռեժիմները ԵԱՏՄ-ի, Եվրամիության, Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա: Անդրադառնալով բարդ պայմաններում և սեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացված շինարարական աշխատանքներին ՝ վարչապետը նշեց, որ շինհրապարակում ամենակարևոր գործող անձը շինարարն է: Նույն հարցադրմանը Գագիկ Գալստյանը, սակայն, իրեն հատուկ համեստությամբ պատասխանեց ՝ նկատելով, որ երկրի համար կարևոր նշանակության գործը տքնաջան մոտեցում է պահանջում և մեծ պատասխանատվություն: Նշենք, որ Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված « Մեղրի ազատ տնտեսական գոտի » ՓԲԸ-ն ։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար: