LAYOUT January 2018 #10 | Page 19

04. «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» Եղանակային վատ պայմանները, աշխատանքին անդադար խոչընդոտող քամին, այնուամենայնիվ, չդարձան խանգարող հանգամանք, որպեսզի երկրի համար կարևոր տնտեսական նշանակություն ունեցող գոտու շինարարությունը հաջողությամբ պսակվի: Շուրջ 2 ամիս շարունակ ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպությունը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ և ՙՀորիզոն-95՚ շինարարական կազմակերպության գլխավոր տնօրեն Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ տքնաջան ու նվիրումով աշխատում էր՝ դեկտեմբերի 15-ին «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առաջին փուլի բացմանը հասցնելու համար: