LAYOUT Febuary 2018 #11 | Page 7

Ատելյե YokYok Ատելյե YokYok փարիզյան արվեստանոցն իր անվանումը ստացել է մանկական հեռուստաշոուի և գրքաշարի հերոսներից մեկի պատվին, որը հսկայական կարմիր սնկանման գլխարկ է կրում։ «YokYok-ը մի աշխարհ մեծ արարածների մեջ ապրող մեծ գլխարկով փոքրիկ մարդուկ է», - պատմում են արվեստանոցի հիմնադիրներ Սթիվեն Ֆուրմանը, Սեմսոն Լակոստն ու Լուկ Փինսարդը։ «Մեր նպատակը տարօրինակ աշխարհն ու մարմնի և միջավայրի միջև հարաբերություններն ուսումնասիրող կերպարի կոնցեպտն է։ Այնպես որ այս ֆանտազիան ու անվան հաճելի հնչողությունը եղան մեր ելակետը»։ Ճարտարապետներն ասում են, որ մարդիկ հավանում են իրենց անունը, և դա օգնել է իրենց, որպեսզի ստեղծեն սեփական աշխարհն ու ձեռակերտ գրաֆիկական նույնականությունը։ «Մարդիկ հիմնականում հիշում են անունը, - ասում են նրանք։ - Բայց երբեմն արտասովոր անունը կարող է նույն հաջողությամբ մոռացվել կամ սխալ արտասանվել, այնպես որ ռիսկային քայլ է»։ P-A-T-T-E-R-N-S Մարսելո Սպինան՝ լոսանջելեսյան P-A-T-T-E-R-N-S-ի համահիմնադիրը, պատմում է, որ արվեստանոցի անվանումն ի սկզբանե տրոհված չի եղել գծիկներով։ Դրանք ավելացվել են, երբ նա կայքի վրա էր աշխատում։ «Մեր ուզած դոմեյնն արդեն գնված էր, և ինձ թվաց, որ տառերի միջև գծիկներ ավելացնելը ճիշտ լուծում է. այդպես էլ վարվեցի»,- պատմում է նա։ «Որոշ աշխատակիցներ իհարկե բողոքում էին ու սկզբում տանել չէին կարողանում այն տպելու գործընթացը, - հավելում է Սպինան։ - Դե պետք է մի քանի անգամ ավելի շատ սեղմես ստեղնները, բայց ճարտարապետությունը երբեք էլ հեշտ բան չէ»։ Swimming Pool Studio Չնայած իր անվանը՝ Շանհայում գտնվող Swimming Pool Studio-ն մասնագիտացած չէ լողավազանների նախագծման գործում։ «Մեր ընկերությունը չինարեն կոչվում է 三也, և երբ միավորում ես այդ 2 բառերը, ստացվում է 池, որն անգլերեն նշանակում է «լողավազան», - պատմում է արվեստանոցի ճարտարապետ Լու Հին։ - Հաճախորդները չեն կարծում, որ մենք ձանձրալի ենք կամ կարող ենք ինչ-որ հավես ու հետաքրքիր բան ստեղծել, բայց ես վստահ եմ, որ նրանց երևակայության մեջ մենք լողավազան ունենք գրասենյակում...»։ www.dezeen.com-ից գտավ և ուզեցավ կիսվել Աշոտ Սնխչյանը, տեքստը անգլերենից թարգմանեց Անի Սմբատին