Ատելյե Bow-Wow
Ատելյե Bow-Wow-ի մասին հարցին ճապոնական արվեստանոցի համահիմնադիր Մոմոյո Կայիջիման
պատասխանում է. «Ինչպես շունը»։
FREAKS Architecture
Սիրիլ Գոտյեն, Գիյոմ Օբրին ու Իվ Պասկեն հավատում են, որ
«ճարտարապետական պրակտիկան ավելի շատ հիմնված է դիզայներական
ոգու, քան մարդկանց վրա»։ Այնպես որ սեփական սկզբնատառերի ներքո
աշխատելու փոխարեն նրանք ընտրեցին FREAKS Architecture անունը։
«FREAKS-ն իր մեջ որևէ իմաստ չի պարունակում, - ասում են փարիզաբնակ
ճարտարապետները։ - Ուղղակի մեզ թվաց, որ այդ բառը լավ է հնչում և
հավանաբար կոգևորի մարդկանց։ Հիմա մարդիկ մեզ «the Freaks» են
անվանում, ինչը մեզ միանգամայն դուր է գալիս, անգամ չնայած, որ մենք
ինքներս մեզ միջին վիճակագրական մարդ ենք համարում ըստ ֆրիկության
սանդղակի»։ Ճարտարապետներն ասում են, որ անունը պոտենցիալ
հաճախորդների յուրօրինակ ֆիլտր է ծառայում. «Մենք հեռախոսազանգեր
ենք ստանում այն մարդկանցից, ովքեր իրականում ինչ-որ չափով կիսում են
ֆրիկության գաղափարը։ Սա մեր նախագծերի պլանավորման տեսակետից
բավականին կառուցողական օպտիմիզացիա է»։
Ninkipen!
Ճապոնացի ճարտարապետ Յասուո Իմազուն աշխատում է Ninkipen!
աշխատանքային անվան տակ։ Նա ասում է, որ չնայած իր ճապոնական ծագմանը,
«ազգությունից զուրկ» անուն էր ուզում իր արվեստանոցի համար։ Ninkipen!-ը
հնարված բառ է, որում միավորված են ճապոներեն 人気 և անգլերեն «pen»
բառերը, - բացատրում է Իմազուն։ - 人気 անգլերենում գրվում է ninki («նինկի»),
որը նշանակում է «հայտնի»։ Ես համալսարանի աշխատանոցում դիզայնով էի
զբաղվում, ու մականունս «pen» էր, որովհետև մենք՝ ուսանողներս, գրիչից բացի
ոչինչ չունեինք։ Այնպես որ, երբ ես բացեցի սեփական արվեստանոցս, ուզեցի
զարգացնել այդ մականունն ու «pen»-ի դիմաց «ninki» ավելացրեցի։