5468796 Architecture
Վինիպեգում գտնվող այս արվեստանոցի հիմնադիրները բրենդինգի հարցը, բառիս
բուն իմաստով, բախտի քմահաճույքին էին թողել։ Գրասենյակի անվանումը 7 նիշանոց
կորպորատիվ համարն է, որը տրվել է նոր ընկերություն գրանցելու պահին, իսկ լոգոն
ստեղծվել է այդ թիվը օնլայն բարկոդերի գեներատոր գցելով։
«Սկզբում շատերը մեզ համոզում էին փոխել այն», - պատմում են
համահիմնադիրներ Ջոհաննա Հուրմեն ու Սասա Ռադուլովիչը։
«Մեր հաճախորդներից մեկը՝ մի բրենդինգային ընկերության
տնօրեն, մի անգամ ասաց, որ անվանումն ուղղակի ահավոր
է ու հակասում է բրենդի ճանաչողության բոլոր կանոններին։
Այնուամենայնիվ, ելնելով այն փաստից, որ գրեթե 10 տարի
շուկայում լինելուց հետո մարդիկ շարունակում են խոսել այդ
մասին, մենք եզրակացրինք, որ անվանումն աշխատում է»։
Ճարտարապետներն ասում են, թե որոշ մարդիկ հպարտանում
են, երբ անգիր են հիշում թիվը, մինչդեռ «մյուսներն այն կոչում են
բարկոդ, համարակալված ընկերություն կամ կարճ՝ 546»։
!@#?
2003-ին ճարտարապետներ Հիլարի Սեմփլն ու Մայքլ
Մերեդիթն արվեստանոց հիմնեցին !@#? անվան տակ։
Նրանք շատ արագ հասկացան, որ !@#?-ը ոչ միայն անհնար է
արտասանել, այլև անհնար է կիրառել որպես ինտերնետային
հասցե, և դրա փոխարեն ավելի հասարակ անվանում
ընտրեցին՝ MOS Architects: «Ի վերջո մենք հակվեցինք MOS-
ին, որը մեր անունների հապավումն է և մեր համատեղ
ցանկության արտացոլումը՝ լինել հորիզոնական ու խուճուճ,
քան բոյով ու պլպլան», - ասում է ճարտարապետներից մեկը։