հիմնական աղբյուրը «Салон» ամսագիրն էր, ապա այսօր ստեղծագործ
հանրությունը և առաջադեմ ու բարձրաճաշակ համարվող
պատվիրատուները օգտվում են Pinterest-ից կամ նման թվային ամեն
օր ինքնաթարմացող շտեմարաններից։ «Ճարտարապետությունը
պետք է լինի ազնիվ» ծեծված և այդ պատճառով անբովանդակ
բառերը վերաիմաստավորվելու կարիք ունեն։ Բուտաֆորիկ-
դեկորատիվ մոտեցումը արդարացված է և հետաքրքիր, եթե ակնհայտ
շեշտված թատերական խաղ է, ինչպես դա անում էին պոստմոդեռնի
վարպետները։ Սակայն օրինակների ամեն գնով վերարտադրելը
հետաքրքիր չէ։ Օրինակ, երբ բոհեմական երիտասարդությունը գրավեց
Նյու-Յորքի, Լոնդոնի, Ամստերդամի լքված և էժան պահեստային
տարածքները, ծնվեց մի ապրելաոճ, որն այսօր արդեն ընդունված
և տարածված է ամբողջ աշխարհում։ Լավ գաղափար է որոշակի
տրամադրություն ստանալու համար օգտագործել գոյություն ունեցող
հարթությունները՝ քարի շարվածքը, բետոնե պատերը, առաստաղները,
փայտե կամ մետաղե հին հատակները, բայց գիպսաստվարաթղթի
վրա հատուկ ներկով բետոնի նմանակումը կամ 1սմ հաստությամբ
աղյուսի շարը զավեշտալի է և փոքր բացառությամբ կարող է լինել
դիսկվալիֆիկացիայի և քննարկվող ստեղծագործական երևույթների
շարքից աշխատանքը հեռացնելու առիթ։ Իսկ ավելի հետաքրքիր
կլիներ գնալ վերամիավորված ԲԵռլինի ճանապարհով և պահպանել
հնարավորինս ամեն ինչ՝ հարդարանքից մինչև կահույք՝ շեշտը դնելով
յուրացման և նորովի օգտագործման վրա։ Բայց սա արդեն առանձին
զրույցի թեմա է։