LAYOUT Febuary 2018 #11 | Page 16

4 ՃԱՐՏԱՐԱՆԵՐՍ

Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Ճարտարապետներից շատերը դժկամությամբ են զբաղվում ինտերիերով ։ Ինձ համար ակնհայտ են պատճառներից երկուսը ։ Խնդիրը հաճախ սահմանափակվում է զուտ հարդարումով ՝ գույն, հատակ-կահույք ընտրելու ձանձրալի գործընթացով, իսկ ժամանակ-տարածություն-լույս-օդ կազմակերպել չի պահանջվում, և երկրորդ պատճառը աշխատանքից ստացված հաճույքի ցածր գործակիցն է ծախսված ժամանակի և եռանդի համեմատ ։ Անշուշտ, այն դեպքերը, երբ ճարտարապետին վստահվում է ավարտել ինտերիերը իր իսկ կողմից նախագծած շենքերում, երանելի են, քանի որ վերջին հաշվով կատարյալ վերացական շենքը միասնական մարմին է, ինչպես Չեխովի ՝ ոտից գլուխ գեղեցիկ մարդը ։ Ամեն ինչ հեշտ կլիներ, եթե մասնագիտությունները մի փոքր ավելի հստակ սահմանազատվեին, և պատվիրատուները հարկ եղած դեպքում դիմեին դեկորատորներին, ինչպես բժշկության մեջ. վիրաբույժն ու կոսմետոլոգը տարբեր մասնագիտություններ են ։ Այնուամենայնիվ, բավականին դրական փոփոխություններ կան ։ Նոր ժամանակները նոր պահանջներ են ներկայացրել բիզնեսին, հետևաբար ՝ աշխատելու և ապրելու տարածքների ֆունկցիաները փոխվել են ։ Ավանդական ռեստորանը արդեն եկամտաբեր չէ այնքան, որքան բազմաշերտ սրճարան-աշխատատեղ-գրադարանկինոթատրոնը ։ Ինչպես ցանկացած էվոլյուցիա, սա էլ ներքին կապերի բարդացում է, և բավական չէ մեծ դահլիճը զարդարել ոսկեզոծ խոյակներով, ավելի կարևոր են տարածքի կազմակերպման ճարտարապետական և տեխնիկական խնդիրները ։ Սա է պատճառը, որ ինտերիերների պատվերները նորից վերադառնում են ճարտարապետներին, և կարող ենք արձանագրել բազմաթիվ հաջողված արդյունքով օրինակներ ։ Ներքին սեփական տարածությունների նկատմամբ դժվար է սահմանել հսկողություն, և այս շուկան ազատ է ՝ ի տարբերություն քաղաքաշինությանը, այդ պատճառով ինտերիերների նախագծերում զգում ենք թարմ օդի հոսանքներ, ազատություն և համարձակություն, ինչը գրեթե իսպառ բացակայում է դուրսը, փողոցում ՝ մոնոպոլիզացված և պետության կողմից վերահսկվող ճարտարապետությունում ։ Հայաստանի ինտերիերների կյանքում նկատելի է նաև որակական փոփոխություն տրամադրության և ոճի տեսակետից ։ Եթե դեռ մի տասը տարի առաջ ոգեշնչման