LAYOUT Febuary 2018 #11 | Page 18

5ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ղեկավար ՝ Աննա Ենգոյան, Ուսանող ՝ Մերի Պողոսյան, 4-րդ կուրսի դիպլոմային նախագիծ
Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվելով ռազմավարական անբարենպաստ տարածքում ՝ մշտական պատերազմական գոտում, և պատմության ընթացքում կրելով բնական աղետների ազդեցություն( Գյումրիի երկրաշարժը 1988թ. դեկտեմբերի 7), ունեցել է արդի խնդիր ՝ աջակցելու, սպասարկելու և ավելի շատ ուշադրություն ցուցաբերելու ժողովրդի այն ստվար զանգվածին` հաշմանդամներին, ովքեր ունեն այդ կարիքը:
Հաշմանդամ երեխաները հասարակության առավել խոցելի խմբերից են, և պահանջվում է շատ մեծ ուշադրություն դարձնել այս երեխաների ուսման և առողջապահական խնդիրներին:
Վերականգնողական կենտրոնը գտնվում է Նոր-Նորքի բարձրունքում ՝ Գյուրջյան փողոցի հարևանությամբ ։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 54.500 մ2, որից 52.000 կանաչապատ տարածքներն են, 2260 մ2 գրավում է հիվանդանոցի մակերեսը, 3400 մ2 դպրոցի մակերեսը, 4000 մ2 բնակելի մասնաշենքերի մակերեսը և 2800 մ2 սպորտային մասնաշենքի մակերեսը:
Տարածքի ընտրությունը կախված է հանգիստ միջավայրում գտնվելու, մաքուր օդի և ոչ մեծ ռելիեֆի առկայությունից, որը, ըստ նորմերի, համարվում է բավարար նախագծելու համար և ըստ դրա ավելի հարմարավետ է դարձնում հաշմանդամների ՝ մի վայրից մյուսը տեղափոխվելը ։ Գտնվելով բարձրավանդակի վրա ՝ տարածքը ազատված է քաղաքի աղմուկից և աղտոտումներից ։ Ամբողջ տարածքում նախագծվել են կանաչ տարածքներ և ջրավազաններ ։ Վերականգնողական կենտրոնում կա 4 մասնաշենք ՝ 1. Հիվանդանոց 2. Դպրոց 3. Սպորտային մասնաշենք 4. Բնակելի մասնաշենք
Բոլոր մասնաշենքերն ունեն իրենց առանձին մուտքերը և սպասարկվում են առանձին ։ Մասնաշենքերն իրար հետ կապված են ինչպես բաց, անյպես էլ փակ անցումներով ։ Գլխավոր փակ անցումը, որն անցնում է երկրորդ հարկով, կապում է 3 մասնաշենքերը ՝ դպրոցը ՝ հիվանդանոցին և հիվանդանոցը ՝ բնակելի մասնաշենքին ։ Մասնաշենքերում էվակուացիան կազմակերպված է վերելակներով, աստիճանավանդակներով և թեքատներով ։ Ներքին բակերով ավելի ջերմ միջավայր է ստեղծված ։ Ներքին բակերը կանաչապատված են և ունեն ջրավազաններ ։ Մասնաշենքերը մուտք ունեն և փողոցների կողմից, և ներքին բակերից ։ Բոլոր մասնաշենքերն իրենց կից ունեն ավտոկայանատեղեր, հանգստի գոտիներ ։ Դպրոցի մուտքը Գյուջյան փողոցից է ։ Մյուս 3 մասնաշենքերի մուտքերը կազմակերպված են նրբանցքներով ։ Վերականգնողական կենտրոնի ամբողջ շրջակա միջավայրը կանաչապատված է և զբոսնելու համար կան արահետներ ։