LAYOUT December 2017 #09 | Page 4

02. #ARCHITWEET Տոներն են մոտենում և քաղաքը նորից սկսում է ամանորյա տեսք ստանալ։ Փորձցինք պարզել թե ճարտարապետներն ու այլ սրտացավ քաղաքացիներ ինչ կարծիք ունեն Երևանի այս տարվա զարդարանքի մասին։ Արտավազդ Եղիազարյան «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրի գլխավոր խմբագիր Երևանի տոնական զարդարանքը, որպես կանոն, ինձ մոտ առաջացնում է դառը կսկիծ, ընկճախտ և ցանկություն, որ Նոր տարին արագ անցնի-գնա: Նույն կարմիր աստղերը Պրոսպեկտի գլխավերևում, հսկայական մոմերը՝ լուսավորվող գնդերի մեջ, առանց տրամաբանության լուսավորված ծառերը: Լավ է՝ ֆլամինգոները չկան: Բիայնա Մահարի Լուսանկարիչ Երևանյան ամանորյա զարդարանքն ուսումնասիրելը նման է հնագիտական պեղումների: Մի հրապարակից չհեռանալով՝ հերթով շերտ-շերտ կարելի է ուսումնասիրել՝ ինչ լուսավորություն կամ տարօրինակ, իրար հետ կապ չունեցող արձանիկներ են գնվել վերջին, ասենք, 20 տարում: Հիմա մտածում եմ՝ միգուցե ավելի լավ կլիներ ամեն ինչը լիներ տգեղ, բայց ամբողջական, միասնական: Մնում է հույս փայփայել, որ կգա մի օր, երբ նոր տարվա պես սիրուն ու բարի տոնը Երևանում չենք անցկացնի ուրիշ, երբեմն նույնիսկ բավականին մոտիկ քաղաքներում ապրող մարդկանց նկատմամբ նախանձի վատ զգացողությամբ: