LAYOUT December 2017 #09 | Page 31

Ազնիվ պայքարում 1500 եվրոյին համարժեք դրամը Շողեր Խաչատրյանինն էր: Արդեն այսօր բազմաթիվ հյուրերի ու պաշտոնատար անձանց ներկայությամբ Շողերին հանձվեց իր վաստակած գումարի հավաստագիրը: Մրցույթի ամփոփման ու մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, մրցույթի գլխավոր հովանավոր ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Լիտվայի դեսպանատան աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ: Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Գալստյանը նախ շնորհավորեց նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք: Նկատելով հայ-ֆրանսիական դարավոր կապն ու մեր համալսարանի և ֆրանսիական ճարտարապետական դպրոցների հետ բազմամյա ակտիվ համագործակցությունը՝ ռեկտորը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր մասնակցությունը կունենա այդ համագործակցությունների շարունակականության գործում: Ի պատասխան՝ դեսպան Լաքոթն իր գոհունակությունը հայտնեց ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր համալսարանի համար այս կարևոր միջոցառմանը ներկա գտնվելու համար: Դեսպանը նշեց, որ պաշտոնավարման 1 ամսվա ընթացքում արդեն