07.
ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ
ՀԱՆՁՆՎԵՑ ՇՈՂԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
Հայտնի լիտվացի պատմաբան, արվեստաբան, հայանպաստ գործունեություն
ծավալած Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակ շնորհելու միտքը ծագեց
բարեկամական ու ջերմ հանդիպման արդյունքում, որն արագ ու վճռական քայլերով
կյանքի կոչվեց: ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս
Պետրիկասի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
հաալսարանի և ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի համատեղ ջանքերով ու մեր
համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների
նպատակասլացության և ակտիվության շնորհիվ հանձնաժողովի դատին հանձնվեց 5
աշխատանք, իսկ օգոստոսի 28-ին արդեն հայտնի դարձավ հաղթող ուսանողի անունը: