հասցրել է նկատել, որ Հայաստանը ճարտարապետության և պատմամշակութային հարուստ
ժառանգության երկիր է:
Փոխադարձ ողջույններից հետո ռեկտոր Գալստյանը համառոտ ներկայացրեց
Յուրգիս Բալտրուշայտիսի՝ հայերի ու Հայաստանի շուրջ ծավալած գործունեությունը,
աշխատությունները, որից հետո խոսքը փոխանցեց դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպանը
սեփական ջերմ հարկի տակ գտնվելու իրավունքով շնորհավորեց մրցանակակրին՝ մաղթելով
նրան մշտապես կրել Բալտրուշայտիսի արվեստասեր ու հայասեր ոգին:
Մրցանակը երկար սպասել չէր կարող: Ռեկտոր Գալստյանը, դեսպան Պետրիկասը և
ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը ստորագրեցին հավաստագիրը
և Շողեր Խաչատրյանին հանձնեցին մրցանակը: Ինչպես իր շնորհավորանքի խոսքում նշեց
Հայկ Ալոյանը, ՙՊետրոս Ալոյան՚-ի անվան հիմնադրամն առաջիկա 5 տարիներին նույնպես
կշարունակի հանդիսանալ մեր համալսարանում անցկացվող Յուրգիս Բալտրուշայտիսի
անվան մրցույթի գլխավոր հովանավորը, իսկ որպես մրցանակ՝ կվճարի հաղթող ուսանողի՝
մագիստրատուրայի վերջին կուրսի վարձավճարը:
Դիանա Պողոսյան