LAYOUT December 2017 #09 | Page 20

05. ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ուսանողական նախագիծ Ուսանող՝ Տաթև Ազատյան Ղեկավար՝ Կարեն Ազատյան Նախագծվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա Երևանում: 1986թ. Չեռնոբիլյան իրադարձություններից, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից և այդօրինակ աղետներից հետո ԽՍՀՄ- ում և Խորհրդային Հայաստանում պարզ դարձավ, որ մարդկային, մշակութային և նյութական կորուստներ կարող են լինել ոչ միայն պատերազմների ժամանակ, այլև ցանկացած արտակարգ իրավիճակներում, այնինչ արտակարգ իրավիճակներին արձագանքման առանձին համակարգ ԽՍՀՄ-ում գոյություն չուներ։ Սպիտակի դեպքը ցույց տվեց, որ մեզ անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ, փորձ ու պատրաստվածություն՝ հնարավորինս կանխելու դրանք և դիմակայելու արհավիրքներին։ Նաև բացահայտվեցին Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր, ինչն էլ դարձավ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների նախարության և ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ստեղծման հիմնական նախադրյալը։ Այժմ ԱԻՆ ակադեմիան գտնվում է Ավան վարչական շրջանում, սակայն իր տարածքով և պայմաններով չի բավարարում ներկայացվող պահանջներին. չունի անհրաժեշտ սպորտային մասնաշենք կամ վարժանքների համար նախատեսվող տարածք, այդ պատճառով այժմ ուսանողները անհրաժեշտության դեպքում մեկնում եմ մարզեր՝ վարժանքներ կատարելու նպատակով։ Դրանից ելնելով՝ ցանկություն առաջացավ նախագծել մի կառույց, որը լիարժեքորեն կնպաստի տվյալ ոլորտի մասնագետների պատրաստմանը։ Ինչպես հայտնի է, 1988 թվականի երկրաշարժի ժամանակ մեզ օգնության հասան փրկարարներ տարբեր երկրներից։ Կարծում եմ, որ նման կառույցի