LAYOUT December 2017 #09 | страница 21

շնորհիվ մեր երկրում կապահովենք այնպիսի պայմաններ, որ Հայաստանը նույնպես անհրաժեշտության դեպքում կարողանա ձեռք մեկնել այլ երկրներին ինչպես աղետների ժամանակ, այնպես էլ մասնագետների պատրաստման գործընթացում։ Քանի որ գոյություն ունեցող ակադեմիայի տարածքային պայմանները բավարար չեն, նպատակահարմար գտանք այն տեղափոխել Դավթաշեն վարչական շրջան՝ Արտակարգ Իրավիճակների Նախարարության մոտ գտնվող տարածք։ Այն գտնվում է նախկին Արաքս գործարանի, սահմանապահ զորքերի, զորամասի և ԱԻՆ-ի շրջակայքում։ Տարածքն ունի մուտք երկու ուղղություններով. առաջինը՝ Տիգրան Պետրոսյան փողոցից, երկրորդը՝ Եղվարդի խճուղու՝ նախարարության շենքի կողմից։ Ակադեմիան բաղկացած է 3 մասնաշենքից` ուսումնական, սպորտային, բնակելի և 1 վարժանքների գոտուց։ Ակադեմիան կարող է ընդունել 400-500 ուսանող: Առաջարկվող բնակելի մասնաշենքը կարող է ծառայել նաև փրկարարների վերապատրաստմանը։