LAYOUT December 2017 #09 | Page 19

-Այնուամենայնիվ, 10 աշխատանքներից ո՞րն է ամենահարազատը Ձեզ համար և կուզենայիք առանձնացնել։ -Ես կդժվարաանամ որևէ աշխատանք առանձնացնել: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ստեղծման պատմությունը: Եվ ամեն անգամ այս գրքի էջերը թերթելիս ես հիշում եմ, թե, օրինակ, ոնց ենք կառուցել Կասկադի տունը, ինչ եռանդով ու ոգևորությամբ ենք աշխատել: Ու նույն զգացողությամբ հիշում եմ նաև մյուս ինը աշխատանքները: Ես դիտավորյալ եմ ընտրել հենց այս 10ը աշխատանքը, որովհետև մեկը ամայի տարածության մեջ է, մյուսը գյուղում, հաջորդը՝ Երևանում՝ խիտ բնակեցված թաղամասերից մեկում՝ Այգեձորում: Մի խոսքով, աշխատանքները տարբեր են: Ամեն մեկը սիրելի է յուրովի ու չեմ կարող որևէ մեկն առանձնացնել: Այսօր չեմ բացառում, որ գուցե տարիներ անց ես որոշեմ լծվել նոր աշխատանքները մի նոր գրքում հավաքելու գործին: Դա էլ ժամանակը ցույց կտա: Մերի Չալիկյան, հատուկ Լեյաութի համար