Աշխատանքները սկսելուց հետո պարզվեց,
որ մեր ամբողջ արածը պետք է մի կողմ
դնել ու ամեն ինչ սկսել զրոյից, քանի
որ այդ հրատարակչությունն ուներ
իր չափանիշները, աշխատաոճը։ Ես
գնահատում եմ մասնագիտական մոտեցումն
աշխատանքին, ուստի ամեն ինչ թողեցի
DOM-ի դիզայների հայեցողությանը: Չնայած
ունեի արված լուսանկարներ, գրքի համար
գտանք լուսանկարիչ, ով մասնագիտացված
է ճարտարապետական լուսանկարներ
անելու գործում: Կարեն Բալյանը գրեց
հոդվածը, որը խմբագրվեց ու թարգմանվեց:
Շատ են օգնել նաև արվեստանոցի
աշխատակիցները: Արսեն Կարապետյանն է
օգնել: Գրքի առաջին տարբերակի վրա շատ
է աշխատել Վարդենի Վարդանյանը: Ու երկար, ծանր աշխատանքից
հետո ծնվեց գիրքը: Շնորհանդեսը եղավ այս տարվա նոյեմբերին
Բեռլինում կայացած ճարտարապետական փառատոնի ժամանակ:
Դեկտենբերին Հայաստանում կլինեն նաև գրքի իմ օրինակները
(ամբողջ տպաքանակն իմը չէ), կսկսեմ տարածել: Խմբագրությունը ևս
պարտավորություն ունի տարածելու այն աշխարհում՝ գրախանութներում,
ցուցահանդեսներում և այլն: Նշեմ նաև, որ սա Հայաստանի
ժամանակակից ճարտարապետության մասին առաջին գիրքն է, որ
տպագրվել է արտերկրում: Ինձ այս հանգամանքը շատ է ոգևորում,
որովհետև ամենասկզբում ես նման հավակնություններ անգամ
չունեի: Ես պարզապես ցանկանում էի մի գրքում ամփոփել իմ արած
աշխատանքները, ինքս ինձ համար ունենալ հստակ հետագիծս: Ես
շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատում էին բռնածս գործին:
Ուրախ եմ, որ սկսածս աշխատանքը հասավ տրամաբանական ավարտին: