դուր եկավ մատուցման ձևը: Ես պարզապես որոշեցի մի նամակ գրել այդ գրքի հրատարակչին: Ի զարմանս ինձ ՝ հրատարակչության ՝ DOM-ի տնօրենը ՝ Ֆիլիպ Մոյզերը, համաձայնեց հանդիպել ինձ հետ ՝ հասկանալու համար ՝ ինչ եմ առաջարկում: Հանդիպման գնացի արդեն ձեռքիս տակ ունենալով գրքի մոդելը կամ մակետը ՝ նախնական, էսքիզային տարբերակը: Զրույցի սկզբում, երբ Ֆիլիպ Մոյզերը իմացավ ՝ ինչ եմ ցանկանում, ինձ մերժեց ՝ ասելով, որ նման գործերով չի զբաղվում: Երևի թե ՝ թերահավատորեն էր տրամադրված: Հանդիպման վերջն էր արդեն, ես գրեթե հաջողություն էի մաղթել ու պատրաստվում էի հեռանալ, երբ վերջին րոպեին մտքովս անցավ առաջարկել տարածս նախագիծը աչքի տակով անցկացնել: Մոյզերը Համաձայնեց: Սկսեց թերթել, ու ես նկատում էի ՝ ամեն հաջորդ էջի վրայով անցելիս ինչպես է փոխվում նրա հայացքը: Վերջին թերթը փակելուց հետո հայացքը բարձրացրեց և ուղղակի ասաց ՝ ես համաձայն եմ, պայմանագիր կնքենք, սկսենք աշխատել: Ես առաջին մի քանի վայրկյանը չէի ընկալում, թե ինչ է կատարվում, զարմացած նայում էի, որովհետև ինձ հետ պայմանագիր կնքելու ու միանգամից աշխատանքի անցնելու մասին էր խոսում ընդամենը րոպե առաջ առաջարկս մերժած մարդը: Պայմանագիրը կնքվեց օրերի ընթացքում: Ու այդպես սկսվեց մեր համագործակցությունը DOM հրատարակչության հետ: Շա ՜ տ պատահական: Երբեմն հաջողության համար պետք է դուռը պարզապես թակել, ու այն կբացվի: Ես դա արեցի: