04.
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պետք է դուռը պարզապես թակել, ու այն կբացվի
-Ինչպե՞ս առաջացավ գրքի ստեղծման գաղափարը։
-Եկավ ժամանակ, երբ զգացի, որ կարելի է ամփոփել մինչ այս
արածս աշխատանքները, ի մի բերել անցածս ուղին ու հասկանալ՝
ուր ես հասել և ուր ես գնում: Միգուցե դոփում ես տեղում: Ինձ միշտ
հետաքրքիր է եղել շրջահայաց տեսնել անցածս ուղին: Մրցույթներին ու
ցուցահանդեսներին մասնակցելով՝ ճշտել քո տեղը և համեմատվել: Նաև
այդ սկզբունքները դրդեցին մտածել գրքի մասին, որում ներառված է
ընդամենը 10 առանձնատուն: Այսինքն՝ ընդամենը մի ստեղծագործական
ոլորտ:
-Կպատմե՞ք գրքի ստեղծման ու նաև բարդությունների
մասին, եթե այդպիսիները եղել են։
-Մտածում էի հրատարակել ու տպագրել գիրքը Հայաստանում:
Չէի ուզում, որ լինի գործերի հավաքածու, այսինքն՝ կատալոգ,
այլ գիրք՝ իմ ստեղծագործական մի շերտի վերաբերյալ:
Հիմնականում շատ լավատես չէին ինձ շրջապատողները,
հատկապես հրատարակիչները: Մի մասը հորդորեց,
այնուամենայնիվ, փորձել գտնել հրատարակիչ, քանզի
հրատարակչությունը կտարածի և ավելի ծանրակշիռ կլինի
գիրքը:
-Ինչպե՞ս ստացվեց, որ գիրքը տպագրվեց հենց
գերմանական հեղինակավոր DOM հրատարակչության
կողմից։
-Շատ պատահական 3 տարի առաջ Իտալիայից
վերադառնալիս Վիեննա քաղաքի գրախանութներից մեկում
ձեռքս ընկավ մի գիրք. Վենետիկի ճարտարապետական
ուղեցույցն էր՝ ճարտարապետների մասին ու այդ քաղաքի
ճարտարապետության հետ կապված ամեն ինչի` ինչ է
կառուցվել, ինչ է կառուցվելու: Ինձ զարմացրեց և շատ