կա նախագիծը շարունակելու համար:
-Մտքեր կա՞ն վերադառնալ Հա-
յաստան:
Ես չեմ համարում, որ գնացել
եմ Հայաստանից: Երկու տարի է, ինչ
Իտալիայում եմ, բայց շարունակում
եմ
համագործակցել
Հայաստանի
կոլեգաներիս հետ, նախագծերիս մի մասը
կապված է հայաստանյան շուկայի հետ:
Ընտանիքս ու ընկերներիս մեծ մասը
Հայաստանում են:
-Ի՞նչ
խորհուրդ
կտաք
անել
այն
ճարտարապետներին,
ովքեր
համալսարանն ավարտելուց հետո
չեն
ցանկանում
զբաղվել
բուն
ճարտարապետությամբ:
Խորհուրդ կտամ շարունակել զբաղվել
ինքնակրթությամբ։ Այսօր համացանցն
ընձեռում է այդ հնարավորությունը:
Մասնակցել միջազգային մրցույթների:
Նաև հեշտությամբ կարելի է գտնել
բազմաթիվ
ամառային
դպրոցներ,
կոնֆերանսներ և շատ այլ հետաքրքիր
ծրագրեր: Ճարտարապետական կրթու-
թյունը տալիս է հրաշալի հիմք և եթե
ճարտարապետական
համալսարանը
ավարտելուց հետո չկա ցանկություն
զբաղվելու ճարտարապետությամբ, չի
նշանակում, որ սխալ մասնագիտության
ընտրություն է կատարվել: Ճարտարա-
պետ ընկերներիս մեծ մասն այսօր չի
զբաղվում ճարտարապետությամբ, նրանք
դիզայներներ են, նկարիչներ և այլն:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, իդեալական
պատվիրատուն:
Իդեալական պատվիրատուն նա
է, ով գիտի, որ եկել է մասնագետի
մոտ՝ ստանալու ճիշտ խորհուրդ և չի
խառնվում մասնագետի գործին, այլ միայն
ներկայացնում է իր գաղափարը:
-Ի՞նչ
մասնագիտական
գիրք
խորհուրդ կտաք կարդալ:
Մասնագիտական շատ գրքեր կան:
Խորհուրդ կտամ կարդալ Այն Ռանդի
«Շատրվանագլուխ»
գեղարվեստական
ստեղծագործությունը, որը շատ արդիա-
կան է նաև այսօր:
«Շատրվանագլուխը»
Այն Րանդ
Ճարտարապետ Հովարդ Րորքի բնութագիրում
նա առաջին անգամ ներկայացրեց այն տեսակի
հերոսը, որին ցույց տալը իր գրելու իսկական
նպատակն էր՝ Կատարյալ մարդը, մարդն ինչպես
«կարող է լինի և պիտի լինի»։ Գրքում ներկայացված
է Այն Րանդի փիլիսոփայություն՝ օբյեկտիվիզմի
մանրամասերը վեպի կերպ։