Գրաֆիկ դիզայնի մագիստրոսական ծրագիր էր ՝ մեկ տարի տևողությամբ: Դասընթացները շատ ինտենսիվ էին և ավարտվեցին դեկտեմբերին: Ծրագրում հիմնականում պրակտիկ առարկաներ էին` իլյուստրացիա, թայփոգրաֆի, դիզայնի հիմունքներ, անիմացիա, ար-վեստի պատմություն և այլն:
-Դուք զբաղվում եք նաև ձեռքի աշխատանքով: Ինչպե ՞ ս դրանք հասան Ֆլորենցիա:
Այո, դա իմ հոբբին է ։ Կերամիկական սպասքի վրա նկարել սկսել եմ 8 տարի առաջ: Ֆլորենցիայում տունս գտնվում էր արհեստանոցների թաղամասում: Այդ արհեստանոցներից մեկի խանութը գտնվում էր անմիջապես տանըս կողքին: Մի օր մտա խանութ, զրուցեցինք, հավանեցին գործերս, որոշեցինք ցուցահանդես կազմակերպել: Հետո այդ կազմի անդամներից մեկը համագործակցության առաջարկ արեց և հիմա միասին աշխատում ենք նոր նախագծի վրա` Ecoomoods Atelier, մի քանի իլյուստրատորների հետ համատեղ:
-Ինչպե՞ ս սկսվեց Ձեր ճարտարապետական իլյուստրացիաների շարքը:
Իլյուստրացիաների շարքը սկսվեց, երբ դեռ ուսանող էի: Համալսարանում անցնում էինք թվային իլյուստրացիա առարկան, որի շրջանակում ազատ թեմա ունեինք, պահանջը հարթ մա-կերեսի դիզայն էր( flat design): Այդ ժամանակ նոր էի իմացել, որ Գեթթի հիմնադրամը ֆինանսավորում է Սևանի ստեղծագործական տան հետազոտական նախագիծը ։ Քանի որ ոգևորված էի այդ նախագծով, որոշեցի
Սևանի գրողների տան իլյուստրացիան անել: Հետո մտածեցի, որ կարելի է նաև շարք անել ։ Բոլոր իլյուստրացիաները վերաբերում էին հայկական խորհրդային մոդեռնիզմի ժամանակաշրջանի նմուշներին: Վերջերս գտա Society6 կայքը, որը բաց հարթակ է նկարիչների ու դիզայներների համար: Ընկերությունը ինքն է հոգում տպագրման, նկարելու և վաճառքի հանելու ծախսերը:
- Իսկ հնարավո ՞ ր է տեսնել, թե ովքեր են գնում Ձեր աշխատանքները:
Ես տեսնում եմ ՝ քանի հոգի է գնել աշխատանքները, բայց չեմ տեսնում, թե ովքեր են գնորդները:
-Մտադրություն |
ունե ՞ ք |
շարունակելու |
: |
|
|
Այո: Կարծում եմ բավականին նյութ |